Տիտանիկի խորտակման կանխատեսումը

Պարզվում է, Տիտանիկի լեգենդը ծնվել է ավելի շուտ, քան ստեղծվել և խորտակվել է նշանավոր նավը: 1898 թվականին ամերիկացի գրող Մորգան Ռոբերթսոնը հրատարակում է իր “Ունայնություն” վեպը, որտեղ պատմում է մի հսկայական նավի մասին` Տիտան անունով: Նոր օվկիանոսային նավով շրջագայության են մեկնում հարուստ և հայտնի ուղևորներ:

Գիրքը "Տիտանի խորտակումը: անվանումը ստացել է միայն Տիտանիկի դեպքից հետո

Ապրիլյան, ուշադրություն դարձրեք հենց ապրիլյան, գիշերով նավը հանդիպելով հսկայական սառցալեռան, վթարի է ենթարկվում ու խորտակվում: Ռոբերթսոնը գուշակել էր անգամ հսկայական նավի տեխնիկական բնութագիրը (Ռոբերթսոնեը եղել է նավաստի): Մենսֆիլդ հրատարակչատան կողմից տպագրված այս գիրքը հանձնվեց ֆանտաստիկ ժանրի շարքին: Նրա մասին հիշեցին ավելի ուշ, երբ 1912 թվականի ապրիլի 14 գրքում ներկայացված դեպքը կրկնվեց Տիտանիկ հանրահայտ նավի հետ: Այս գիրքը համարվում է ժամանակակից պատմության մեջ ամենահետաքրքիր կանխատեսումներից մեկը: Ինչպես գրքում, այնպես էլ իրական Տիտանիկում կային թանկարժեք իրար, այդ թվում և Օմար Խայամի հայտնի Ռուբայի մագաղաթը:

P.S.: Այս նյութը ես դեռ 2003 թվականին տպագրել եմ ՀՊՏՀ ՈՒԽ Էկոնոմ plus ամսաթերթում, որով հիացած Բարձագույն մաթեմատիկայի դասախոսս որոշեց ինձ առանց քննելու 4 նշանակել, դե ես մեկա պատրաստ չէի:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.