Տնային բույսեր

Ես ընդհանրապես չեմ սիրում աշխատանք հողի հետ, լինի դա հողի մշակում, լինի դա տնկել ինչ որ բան, ծաղիկ, ծառ, ելակ, ինչ ուզում է լինի, ես ՉԵՄ ՍԻՐՈՒՄ: Հավանաբար դա գալիս է մանկությունից, երբ դպրոցական տարիներին տատիկիս շատ էի օգնում, քանի որ դե բա ես չօգնեի, ով օգներ: Ու ես աշխատում եմ ինչքան հնարավոր է հեռու մնալ այդ գործից, բայց գիտեմ մի օր գլխիս գալու է, այգեպան դառնամ)))))))

Ամուսինս տնային ծաղիկներ ահավոր շատ է սիրում, ու բանական է, որ մեր տանը կամաց-կամաց հայտնվեցին ու իրենց պատվավոր տեղը գրավեցին լիքը տարբեր տեսակի ծաղիկներ ու բույսեր: Ու բնական է, ով պտք է խնամի նրանց, իհարկե` ԵՍ: Դե ես մենակ ջրում եմ, լվանում եմ, մեկ-մեկ հողը փխրացնում, ավելին ես չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանամ: Բայց հետարրքիր է, որ ծաղիկները զգում են, որ ես իրանց էտքան էլ չեմ սիրում, իրանք ինձ համար պարտավորվածություն են, ու մեկ մեկ նույնիսկ շատ վատ են աճում: Դե հա, դա վատ է, բայց դե ինչ արած: Վերջերս մի տեսակ մեղքս գալիս են, որ լավ չեն աճում, որոշել եմ ժամանակ հատկացնեմ իրանց խնամեմ: Կազմելու եմ ցուցակ, թե որ ծաղիկին ինչ խնամք է անհրաժեշտ ու ըստ ցուցակի սկսեմ հետևել իրանց, թե չէ մի տեսակ արդեն խիղճս զարթնել է, բայց մեկա ես չեմ սկսկելու իրանց շատ սիրել….

 


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Տնային բույսեր”

  1. Smile says:

    ես ել սկսել եմ սիրել , հավեսա իրանց հետևել , խնամել : )