Տպագրաֆիկա

Պարզվում է ` տպագրական մեքենաները դեռ oգտագործվում են, ես կասեի նաև դրանցով հրաշքներ են ստեղծվում: Չէ. իսկապես ես այսօր լիքը նոր հրաշք նյութեր եմ գտել ու չեմ կարող չթարգմանել ու չկիսվել Ձեզ հետ: Ու երբ նայում եմ այս աշխատանքներին, մի տեսակ նեղվում եմ, որ ես ոչ մի տաղանդ չունեմ, բացի տաղանդ գնահատելուց: Բայց հիմա դրա մասին չէ, որ ես կգրեմ:

Մեր դպրոցում տպագրական մեքենայի վրա հասցրել եմ մի երկու տառ տպել փոքր ժամանակ: Իսկ ահա անգլուհի Կիրա Ռետբոունը ոչ միայն մի երկու տառ, այլ մի ամբողջ նկարների շարք է ստեղծում տպագրական մեքենայի միջոցով: Մի մոռացեք, որ այս մեքենայի վրա ոչ միայն չկա DELETE կոճակը, այլ նաև չեք կարող ֆոտոշոփ տեղադրել:

Կիրան զբաղվում է  Տպագրաֆիկայով: Սա տառերի և սիմվոլների միջոցով նկարներ ստեղծելու արվեստ է: Եկեք վայելենք նրա աշխատանքները`

 

 

 



Both comments and pings are currently closed.

Comments are closed.