Թուրքառուսական տուրիստական ցեղասպանություն

Թուրքիան ցեղասպան երկրի պատվավոր կոչումը շալակել է ու իրանից ԴԱՎՈԼՆԻ դարեդար տանում է այն: Կիպրոսից ու հայերից պրծավ, հիմա հերթը ոնց որ թե ռուսներին է: Բայց այս դեպքում 1.5 միլիոն չի միանգամից սպանում, այլ կամաց-կամաց, մի տեղ 20 հոգանով ավտովթար, մի տեղ մի 5 հոգանոց թունավորում, մի ուրիշ տեղ նորից վթար, ավտոբուսի շուռ գալ, հիվանդանոցներում ահավոր սպասարկում իրենց երկրում տուժած տուրիստների նկատմամբ: Բա սա ցեղասպնություն չէ, ինչ է՞: Ու ես, համաշխարհային քաղաքականությունից ահավասիկ ոչինչ չհասկացող նվաստս, միտք եմ անում միտք ու չեմ հասկանում, թե Ռուսաստանի նման գերհզոր երկիրը էս տուրիստական ցեղասպանության վրա ինչու է աչքերը պինդ-պինդ փակել՞:  Չլինի Մաֆիա են խաղում ու դեռ գիշեր է , առավոտ է գալու, այս դեպքում թեժ է լինելու՞

Եթե հետևում եք նորություններին կամ ռուսական ալիքներին, ապա հաստատ նկատած կլինեք, որ գնալով ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել Թուրքիայի կուրոտներում տեղի ունեցած վթարների և դժբախտ պատահարների մասին, որոնց ժամանակ զոհ են դառնում ռուս տուրիստները: Ու ես մտածում եմ , արդյոք ով է մեղավոր՞… Թուրքիան՞… Բայց նա ամբողջ աշխարհում ունի լավ սպասարկման մեծ համբավ, ինչ եղավ՞… Լկստվեց՞…  Չէ սա չպատժվածության արդյունք է, մեկա միլիոնավոր մարդ են սպանել, ով բան ասեց, ոչ մեկ, դե բա խի էլի չանեն որ՞

 

Լավ, արդյոք մեղավոր չեն հենց իրենք, ռուս տուրիստները, ովքեր ընկնելով էժանության հետևից, մեկա շարունակում են գնալ Թուրքիա` հանգստանալու: Բայց այդ դեպքում, եթե Թուրքիան 1.5 միլիոն հայ է սպանել, ու մեկ է հայերը շարունակում են հանգստանալ Թուրքիայում, բա էս ռսներից ինչ պահանջես՞: Իսկ ինչու է լռում Ռուսաստանի կառավարությունը՞… Բնական է, որ եթե ուզի, մի լաաաաաաավ Թուրքիային թափ կտա, հատուկ նորմատիվներ ու ստանդարտներ առաջ կքաշի, որ Թուրիքան ուզի չուզի կընդունի, քանի որ ռուս տուրսիտների հոսքը իր երկիր բավականին մեծ է: Հաաաա, մոռացել էի, առավոտ է մի օր լինելու, թեժ է լինելու, ու ավաղ շաաաաաաաաաաաատ ուշ է լինելու:

Հ.Գ.: Նշեմ միայն, որ 2010 թվականին Թուրքիայում հանգսացել է 3 միլիոն ռուս տուրիստ, իսկ 2011թ. այդ թիվը կհասնի արդեն 4 միլիոնի: Իսկ ահա ապրանքաշրջանառությունը այս երկու երկրների միջև 2010թ. եղել է 26 միլիարդ դոլար, իսկ ահա 2011 ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ կա այն հասցնել 100 միլիարդ դոլարի:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.