Թվային ֆոտոշրջանակս

Երբ օրեցօր զարգացող գիտությունը մեզ նորություններ է հրամցնում, բոլորս ակամայից ուզում ենք այն ձեռք բերել, ու երևի այդ ուզելու պահն ավելի հետաքրքիր է, քան այն պահն ու դրան հաջորդած օգտագործման ժամկետը, երբ մենք այն արդեն ունենք: Մի երկու տարի առաջ աչքովս ընկավ թվային ֆոտոշրջանակները, ու իսկապես դուրս շատ եկան: Մի տարի առաջ մենք նվեր ստացանք ահա այ սրանից`

Ու ինքը իրա համար արդեն մեկ տարի է սիրուն-սիրուն իր տեղն է գրավել սովորական ֆոտոշրջանակների կողքին ու սպասում է իր ԺԱՄԻն, որը ես, չգիտես` ինչու, ուշացնում եմ:

Ու այսօր որոշել եմ հավաքել լիքը լավ ու ուրախ նկարներ, ու անպայման սկսել օգտագործել տեխնիկայի լավ ու բարի բալիկներից մեկին` ըստ նպատակի:Մնում է գտնեմ իրա ֆլեշկան, որը կորցրել եմ ))))))))

 


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.