Թզային դեղձ, հիբրիդ, թե՞

Վերջին մի քանի տարիներին շատ հաճախ կարելի է շուկաներում հանդիպել նոր մրգերի, կամ միգուցե տվյալ երկրի համար նոր: Մի քանի օր առաջ շուկայում աչքովս ընկավ թզային դեղձ կոչվող այս տափակ միրգը, այն իսկապես տափակ է, ու որոշեցի փորձել, ինչպես նաև կիսվել Ձեզ հետ տպավորություններով: Արտակարգ համեղ, փափուկ, նուրբ միրգ է, անպայման փորձեք: Հուսով եմ, այս մրգի ծագման մասին կարդալուց հետո, էլ ավելի մեծ կլինի Ձեր ցանկությունը համտեսել այն:

Թզային դեղձը պատկանում է հյուսիսչինական դեղձի ընտանիքին: Այս մրգի մասին առաջին տեղեկությունները գրանցվել են 1820 թվականին: Այդ գրառման շնորհիվ հայտնի է դարձել, որ Եվրոպա այս միրգը հայտնվել է հենց Չինաստանից կամավորականների միջոցով: Հետաքրքիր է, որ թզային դեղձ անունով հայտնի այս միրգը ոչ է թե հիբրիդ է, ինչպես գիտեն շատերը, այլ սովորական դեղձի վայրի տեսակ և այն անվանում են թզային, քանի որ արտաքնապես  հիշեցնում է թուզը: Իրականում թուզն ու դեղձը անհնար է խաչասերել: Իսկ մրգի բարձր գինը համեմատած սովորական դեղձի հետ պայմանավորված է միայն նրա ոչ սովորական արտաքին տեսքով, կարելի է ասել, որ մենք վճարում ենք ավել միայն նրա համար, որ այն յուրահատուկ է ու տարբերվող:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.