ուֆամանեսիմէ

Խի են մարդիկ էտքան քցիպ ու անշնորհակալ ու հլա մի հատ էլ դու ես քեզ վատ զգում իրանց տեղը: Կա պայմանավորվածություն, ասում ես հազար անգամ, իսկ իրանք, կներեք արտահայտությանս համար, իրանց էշին տեղ են դնում, ամաչում ու կարմրում ես դու իրանց տեղը, թե խի մամաս ինձ նենց չդաստիարակեց, որ ես էլ կարողանամ ինձ Էշի տեղ դնեմ: Այ ստեղՀայոց լեզվի ուսուցչուհիս կասեր, Արաքս խի չի, ինչույա:  Էտ հլա հեչ, էս 2 օրը ինձ մի հարցա տանջում, խի եմ գնում թանկանոց իտալական խանութում (մի հատ էլ իրանց գովազդը օդնօկլասսնիկում կա) առնում երևի չինական սապոգներ մոտ 100 հազար դրամով, ինձ դնում յանի թույն բան եմ առել, հագնում եմ մի 2 ամիս, մեկել սկսումա կոշկակարի բուդկի մոտ իմ հերթը, ասա Արաքս գնա մի էժան խանութից, նույն չինական պեդդելկաները առ, մեկա մյուս տարի նորն ես առնելու:

Հա էտել հեչ, նոր շեֆս բերել է  հայկական հյութերի նկարներ ու ասումա` շտապ պետք է մշակել, իմ հայաստանակարոտ մատները, որ էտ նկարներին կպնում են ֆոտոշոփում, բերանումս զգում եմ հայկական տոմատի սոկի համն ու լացս գալիսա: Մեր դիմացի օֆիսում նոր ֆիրմայա հայտնվել, 5 րոպեն մեկ, մեկը մտնումա, ոչ դուռ ծեծել կա, ոչ կներեք կա, ոչ կարելի: Ես այսօր մեր օֆիսում առաջարկեցի փող հավաքել , որ թեյ ու շաքար առնենք , երեխեքից մեկն ասեց` ինչ անարդար է, ախր Արաքս դու օրվա մեջ մի անգամ ես թեյ խմում, ես 10, իսկ դու նույն փողը տաս, ես էլ, ասի ես չեմ նեղվում, ինքը այնքան բարի է, ասեց վայ չէ, ես առանձին ինձ համար կառնեմ, դե լավա էլի խնայել էլ չսովորեցինք, հետո ամառը իրանք Սոչի կհանսգտանան, մենք էլ մեր մեծ սենյակում` քաղաքի արևի տակ: Մոռացա ասեմ, գարունն եկավ, ուբորկեն սկսկվեց, դե հա բա ինչ պետքա անեմ, թե չէ ես որ չանեմ, իմ տեղը անող չկա, ոչ ընկերուհի ունեմ, ոչ քուրիկ ստեղ, որ զանգեմ ասեմ կգաս օգնես, ուֆ եսիմ է: Ինտերնետն էլ մտելա արյանս մեջ, դուրս չի գալիս, արյունս մաքրելա պետք, վաղը գնամ անալիզ տամ, զզվում եմ վեննա մտնող ասեղներից ու որ ասում են թույլ թող ձեռդ: Կարանամ կթողեմ, ոնց որ թե Ձեր ձեռն են կապել պինդ պինդ ու ասում բռունցքդ բացի փակի: Հա վերջում էլ ասեմ, մեր քաղաքում այսօր ամպածա, ասում են ձյունա գալու, իսկ ինձ համար դա կապ չունի, ես այսօր հագել եմ գարնանային կոշիկներ ու կուրտկա, ինձ համար արդեն գարունա:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “ուֆամանեսիմէ”

  1. Zara says:

    jig et nervaynacaces grel?????? laver!!!!

Leave a Reply

You must be logged in to post a comment.