Ուգի Ուգի-Բուգի Բուգի

Չգիտեմ Երևանում մոդա է, թե ոչ, բայց մեր քաղաքի 16-25 տարեկան աղջիկների մեծամասնությունը աշնան սկզբից մինչև ձմռան վերջ հագնում են հանրահայտ Ուգիներ: Ու քանի որ ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ հագնել իսկական և որակյալ Ավստրալիական Ուգի, նրանք շուկայից առնում են նույն սապոգների անորակ քսերոքսները ու սկսում է համատարած ոտքեր ծռելը:

Եթե ուշադիր նայեք Ուգիներով աղջիկների ոտքերին, ապա նրանք կամ դեպի ներս կամ դեպի դուր ծռված են: Նախ նույնիսկ այս կոշիկների իսկական տարբերակն էլ չի կարել հագնել ամբող օրը: Յուրաքանչյուր կոշիկ, նույնիսկ տան դամաշնիկները, պետք է ունենան մի փոքր կրունք, եթե դուք հագնում եք լրիվ տափակ կոշիկներ, դամաշնիկներ, ապա դա օրվա մեջ պետք է կրեք ընդամենը մի երեք ժամ: Եթե նկատել եք, տանը երբ հագնում ես լրիվ տափակ դամաշնիկներ, ապա մի տեսակ շուտ ես հոգնում ու մեջքդ ցավում է: Շատ գործ անելու վրա դա մի քցեք))) Լավ էտ ոտք ծռելը մի կողմ, իսկ ինչու են Ուգիներով աղջիկները իրանց ոտքերը քաշ տալով ման գալիս, ու մի տեսակ արհեստական աղմուկ ստեղծում, իբր տեսեք տեսեք, ես Ուգիով))))))


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

One Response to “Ուգի Ուգի-Բուգի Բուգի”

  1. վուււււյ ես անունը չգիտեի,,,մոդա ա,բայց ես չունեմ,,բա 😛

Leave a Reply

You must be logged in to post a comment.