Ում հետ ամուսնանալ

Այսօր հայկական ամենացավոտ հարցերից է մնում  հայ երիտասարդների ամուսնության հարցը: Հաճախ լսած կլինենք`մի հատ լավ աղջիկ ճարի ամուսնանամ էլի կամ մի լավ տղա լիներ, ամուսնանայի: Ու այսպես անցնում են տարիներ, դու արդեն երեսունի մոտ ես, բայց դեռ փնտրում ես: Ո՞րտեղ գտնել լավ կին կամ լավ ամուսին:

Դպրոց: Դպրոցական սերերը հաճախ ավարտվում են միայն լավ, երբեմն և վատ հիշողություններով:  Հազվադեպ դրանք վերածվում են ամուսնությունների:

Բավականին հաջող կին կամ ամուսին կարելի է գտնել ուսանողական տարիքում, դու արդեն հասուն ես, շրջապատը մեծ է, օրական տեսնում, ծանոթանում կամ պարզապես նկատում ես հարյուրավոր երիտասարդների: Դրա համար են շատերը երիտասարդներին խորհուրդ տալիս հենց այդ ժամանակաշրջանում ընտրել իրենց երկրորդ կեսին:

Աշխատավայր: Եթե դու աշխատում ես մի կազմակերպությունում մի քանի տարի, ապա եթե միանգամից չգտնես քեզ զուգընկեր, հավանաբար դա երբեք էլ չես անի: Քանի որ ամեն օր առավոտյան ժամը իննից մինչև երեկոյան վեցը կամ յոթը դու տեսնում ես նույն մարդկանց, որոնցից շատերը միգուցե արդեն ամուսնացած են: Հույսը միայն նոր կոլեգաներ ունենալու մեջ է:

Փողոցում: Սա մի քիչ ֆանտաստիկ ժանրի է նման, ու հայկական միջավայրում քիչ հանդիպող երևույթ է:

Բարեկամների, ընկերների կամ ծանոթների ծանոթ: Այս տարբերակը Հայաստանում շատ աշխատող է` մի լավ աղջիկ չունեք, մեր եսիմ ով ուզում է ամուսնանալ: Տարբերակը բավականին արդյունավետ է գործում սփյուռքի տղաների մոտ, հատկապես ամռանը:

Ինտերնետ: Վերջին շրջանում շատացել են ինտերնետային ծանոթությունների հետևանք դարձած ամուսնությունները, բայց միևնույն է, մենք դեռ սնահավատորեն ենք նայում դրան:

Սրճարաններ, փարթիներ, զվարճանքի վայրեր` սա նույնպես գոյություն ունի, բայց էլի տոկոսային հարաբերությամբ քիչ է:

Լավ եթե հարց ենք տալիս մարդուն` ինչի չես ամուսնանում, բնական է նա պետք է ունենա նոր ծանոթություններ, նոր շփումներ, որ մեկին տեսնի, հավանի, ամուսնանա:

Իսկ որտեղ փնտրել այդ մեկին, եթե դու արդեն քսանն անց, կայուն աշխատանք ունեցող աղջիկ կամ տղա ես, ունես արդեն ձևավորված շրջապատ, բարեկամների բարեկամները ու ընկերնեը չեն փոխվում, ու այս պարագայում որտեղ փնտրել քո երկրորդ կեսին: Կամ ինչ է նշանակում` ինչու չես ամուսնանում: Սա հայկական ամենաաբսուրդ հարցն է, որը հաճախ տրվում է 22 անց աղջիկներին ու տղաներին:

Ու նաև ժամանակակից երիտասարդությունը ունի մի հատ մեեեեեեեեեեեծ պրոբլեմ` բոլորին հայտնի է, որ այսօր շատ աղջիկներ իրենց թույլ են տալիս անսահման ու հայ մենթալիտետին չսազական “ազատություն”, ինչը բերում է նրան, որ տղաները նրանց հետ իրենց նույնպես թույլ են տալիս անսահման ազատություն, ու չգիտես` ինչու, տղաների մեծամասնությունը կարծում է, որ բոլոր հայ աղջիկների վրա կարելի է տարածել այն, ինչ նրանք տեսնում են  որոշ ԱԶԱՏ  աղջիկներից, սա բերում է հետևյալին, նրանք նույն տեսանկյունով մոտենում են նորմալ աղջկա, աղջիկը այդ ամենից հիասթափվում է, մտածում է, որ բոլոր տղաները նույն են, քանի որ նա կարծիք է կազմում նրանից, ինչ տեսնում է, ու այդպես փակ օղակի պես սխալների կույտը պտտվում է, ինչը բերում է նրան, որ այսօր հարյուրավոր, հազարավոր երիտասարդ, լավ, կրթված, ճիշտ դաստիարակություն ունեցող աղջիկներ ու տղաներ կանգնել են`  չեմ գտնում իմ միակին, կամ ում հետ ամուսնանալ, պարզ, բայց և միևնույն ժամանակ բարդ ու արդիական խնդրի առջև:

P.S. Եկեք խոստովանենք, որ միգուցե գոյություն ունի Ճակատագիր, Բախտ հասկացություններ, միգուցե ճիշտ է փնտրել հենց քո երկրորդ կեսին, սակայն սա տարածել բոլորի վրա, սխալ է, պետք է փնտրել, փորձել գտնել, որպեսզի ստացվի որակյալ արդյունք, քանի որ յուրաքանչյուր մարդ իր երջանկությունը կերտում է հենց ինքը:

 

 

 


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Ում հետ ամուսնանալ”

  1. Арпине says:

    Аракс джан я со своим мужем познакомилась на улице, многие не верят, что уличне знакомство может превратится в нечто серезное, но мне кажется совсем не важно где и как познакомится.

    • Արփինե ջան ես էլ եմ համաձայն, որ լինում է, բայց քիչ: Իհարկե, էտքան էլ կարևոր չի որտեղ ծանոթանալ, բայց մեկ մեկ նաև փնտրել է պետք