Ուրախ եմ, ժպտում եմ

Այսօր ես ունեմ ահավոր բարձր տրամադրություն, ես երջանիկ եմ, ուրախ եմ, ժպտում եմ, ծիծաղում եմ, նույնիսկ պարում եմ գործիս տեղը, մեկա շեֆս դեռ չի եկել)))) Երջանկության ու ուրախության համար պատասխանատու բոլոր զգայարաններս այսօր շատ ակտիվ են, արևը արդեն տաք ջերմացնումա, ու չեմ ուզում լսել ոչ մի վատ նորություն, քանի որ ես ուրախ եմ, տխրելու համար կան շաաաաաատ առիթներ, իսկ ես այսօր չունեմ, ու չեմ էլ ուզում ունենամ: Իմ հոգում ուրախ երգեր են հնչում, իմ ուղեղում նույնպես, մի տեսակ ախր շաաատ լավ օրա, լավ երկուշաբթիյա, ու լավա լավա շատ լավա: Հիմա ուզում եմ գրեմ լիքը դրական բառեր ու ցանկանում եմ, որ երբ Ձեզ այսօր հարցնեն, բարև ինչպես ես, Դուք էլ իմ նման պատասխանեք

Ուրախ եմ

Երջանիկ եմ

Ժպտառատ եմ

Ծիծաղաշատ եմ

Ամեն ինչ արտակարգ է

Հրաշալի է

Բոլորից լավ եմ

Այնքան լավ տրամադրություն ունեմ

Գարնան պես լավ եմ

Դրական էներգիայով լի եմ

Ու ժպտացեք, ուրախացեք, լսեք լավ երաժշտություն, կարդացեք միայն լավ նորություններ, բոլոր հարազատ մարդկանց ասեք, որ իրենց սիրում եք, գրկեք Ձեր մամային ու պապային , ասեք որ հպարտանում եք իրենցով:

Եվ վերջում մի քանի շատ տարբեր, առանց խորը իմաստի, բայց պոզիտիվ նկարներ ինտերնետից`

 

 

 


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Ուրախ եմ, ժպտում եմ”

  1. Արաքս ջան էսօր օրիցա… առավոտից ես ել ու ծանոթներիցս շատ շատերը բարձր տռամադրություն ունենք ու մի տեսակ էներգիան հելել մեզ ուտում ա :))))))))DDDDD