Ինչպես օրդ դարձնել ծիծաղա-ժպտերեսա-ուրախա-դրականաշատ

Քանի որ ես նվնվացոզ, լացկան, կյանքից բողոքող ու միշտ դժգոհ դեմքի ժպիտով մարդկանց թվին չեմ պատկանում, ցանկանում եմ Ձեզ էլ խորհուրդ տալ ինչպես ազատվել “էս կյանքը կյանք չէ” շղարշից:

Մեր կյանքը լի է վատ լուրերով, բացասական ինֆորմացիաներով, ինտրիգներով, այդ իսկ պատճառով ՆԵԽԱԾ դեմքով օր անցկանցելը անիմաստ է սոսկ այն պատճառով, որ կյանքը տրվում է մի անգամ ու այն օրը, որ դու ապրում ես, էլ երբեք չես ապրի: Իզուր չեն ամերիկայն “կյանքը ուրախ, ապուստը ձրի” ժպիտներ ունեցող հոգեբանները պնդում, որ օրը պետք է ապրել այնպես, կարծես այն վերջին է: Բայց քանի որ մենք խորոված ու խաշ ուտող ազգ ենք, ու հաստատ գիտենք, որ մեր այսօրվա օրը վերջինը չի ու կլինի վաղը , դրա համար ամերիկյան հոգեբանական գրքերը, որոնց մասին Դուք լսել եք մարշուտկայի ինտիլիգենտ պարմանուհու նոկիա հեռախոսի խոսակցությունից, դրեք մի կողմ, այն Ձեր համար չէ:

Օրը բաժանում ենք 4 մասի`Առավոտ, Կեսօր, Երեկո և Գիշեր:

Առավոտյան արթնացեք ոչ թե ջղայնացած, որ զարթուցիչը զանգում է, այլ ուրախ, քանի որ Ձեր օրը սկսվում է: Նախօրոք զարթուցիչի երգը դրեք Ձեզ հաճելի երաժշտություն: Ժպտացեք, վերկացեք, ու ամեն ինչ արեք ժպիտով, ուրախ տրամադրությամբ: Տնից դուրս գալուց առաջ նայեք հայելու մեջ, գովեք ինքներդ Ձեզ, զինվեք մարտական ու դեպի մեծ աշխարհ: Մարշրուտակնեորում ու ավտոբուսներում մի զայրացեք վարորդների, Ձեր ոտքերին կանգնողների ու Ձեզ հրողների վրա, դրական տրամադրվածությամբ  բացատրեք, որ Ձեր ոտքին կագնելը ու Ձեր զամշե կոշիկը փոշոտելը դա պարզապես անքաղաքակիրթ քայլ է նրանց կողմից ու որպես պատասխան Դուք էլ կանգնեք նրանց կոշիկների վրա, ասելով` թե չէ մեր տունը պաժառ կընկնի:

Աշխատանքի կամ ուսուցման վայր մտեք հաճույքով, ի վերջո աշխատանքի վայրում ամսվա վերջ Ձեզ աշխատավարձ են տալու, ու Դուք ծախսելու եք մեծ հաճույքով, իսկ ուսման տեղը Ձեզ գիտելիքներ են տալու, որոնց միջոցով Դուք հետո գտնելու եք աշխատանք ու էլի ամսվա վերջում գումար ստանաք:

Կեսօրին անպայման կերեք Ձեզ հաճելի մարդկանց շրջապատում համով ուտեսներ, թեկուզ այն լինի Տաշիրի արդեն 20 տարի նույն տեսք ունեցող Մարգարիտա կամ Ասորտի պիցցան, միևնույն է,  երևակայեք, որ այն հատուկ Ձեզ համար Իտալիայից են բերել:

Ընկերների ու ծանոթների հետ մի վիճեք քաղաքականության, երգչուհիների կան նման Ձեզ համար ոչ էական թեմաների շուրջ, ի վերջո ոչինչ չի փոխվի Ձեր կայքում: Խանութում կամ ժամանցի վայրերում մի բարկացեք անբարեհամբույր մատուցման համար, այլ նրանց ՊՈՐՏը տեղը դրեք` “Ինչ հրաշալի միջավայր է կամ Ձեր խանութի սպասարկումը իսկապես աննկարագրելի լավն է”  իրանց հետ կապ չունեցող արտահայտություններով:

Երեկոյան անցկացրեք հաճելի մարդկանց հետ, կամ տանը կարդացեք լավ գիրք, լսեք հրաշալի երաժշտություն, նույնիսկ եթե Դուք սիրում եք Սպիտակցի Հայկո , ապա լսելիս երևակայեք, որ Ձեզ համար երգում է Սթիվի Ուանդերը ու կապ չունի, որ Դուք չգիտեք, թե նա ով է:

Միշտ Ձեզ հետ ունեցեք տրամադրություն բարձրացնող աքսեսուարներ, հագեք վառ շապիներ, գունավոր շարֆեր, գեղեցիկ օղեր, սիրելի կոշիկներ, ի վերջո, պայուսակում կամ գրպանում պահեք փոքրիկ, բայց Ձեզ համար թանկարժեք իրեր:

Եթե փողոցում Ձեզ հաճոյախոսում են, պետք չի ասել, “ռադ եղի այ ապուշ”, կարելի է պարզապես լռել, իսկ եթե ուզում եք արտահայտվեք, ապա ասեք` ես կարող էի քեզ հիմա ասել “հիմար”, բայց չէ որ դու հիմար չես, ես ինչպես դա քեզ ասեմ:

Եթե Ձեզ վրա մունաթ են գալիս կամ անհարկի վիրավորում, նեղացնում են, մի թույլ տուր, բայց և մի իջիր նրա մակարդակին, խորհուրդ տուր կարդալ` Կանաչ 13 հատորանոց հանրագիտանարի 6-րդ հատորի 129-րդ էջի վերջին տողը, միևնույն է, նա էլ բան չի ունենա Ձեզ պատասխանելու, իսկ Դուք նրա վրա կծիծաղեք:

Գիշերը գնա քնելու լավ տրամադրությամբ, բարի երազներ պատվիրի, հագիր փափուկ ու հարմարավետ գիշերիկներ, կամ եթե ոչ մեկ չի ծիծաղում քո` փափուկ խաղալիքի հետ քնելու վրա, ապա սիրելի նապաստակին կամ արջուկին հետդ վերցրու:

Սակայն հիշիր, որ ժպտալ, ծիծաղել ու հումորներ անել պետք է այնպես ու տեղին, որ քեզ մեղմ ասած դեբիլիկի տեղ չդնեն:

Դեպի առաջ, կանքը ուրախ և զվարթ է, վայելիր այն:

 


Both comments and pings are currently closed.

2 Responses to “Ինչպես օրդ դարձնել ծիծաղա-ժպտերեսա-ուրախա-դրականաշատ”

  1. LuSiN says:

    կրեատիվ ջանին մեռնեեեեեմ