2002-2007 թթ ուսանողական կյանքը

Իմ ուսանողական կյանքը սկսվել է 2002 թվականին ու ավարտվել է 2007-ին: Անցել է ընդամենը 4 տարի, բայց ուսանողական կյանքում շաաաաատ նորություններ են հայտնվել: Մեր ժամանակ ռեֆերատ գրելու համար մենք գնում էինք ընթերցասրահ ու թաքուն գիրք հանում ու պատճենահանում: Մեր ժամանակ ինտերնետում չկային հայատառ ռեֆերատներ կամ կուրսայիններ ու մենք կամ ինքներս էինք գրում, կամ ավելի բարձր կուրսի ուսանողերից վերցնում, կային մարդիկ, ովքեր նաև գնում էին: Մեր ժամանակ բլութուսով քննություն գրել չկար: Մեր ժամանակ դեռ ոչ բոլորը բջջային ունեին, երբեմն կուրսեցուդ գտնելու համար տան հեռախոսահամարը պետք էր բլոկնոտում նայել: Մեր ժամանակ սոցցանցեր չկային ու մենք որ նկարվում էինք կուրսով, մի րոպեից էտ նկարները ֆեյսբուքում չէին հայտնվում: Մեր ժամանակը բլոգ չկար, որ դասախոսներից բողոքեինք, դա մենք թերթում էինք գրում: Մեր ժամանակ առաջին կուրսում դեռ չխնամված ու ունքեր չհանած աղջիկներ կային: Մեր ժամանակ Սմակ ու Դոկա պիցա կար, որտեղ հավեսներս հանում էինք առաջին կուրսում: Մեր ժամանակ միջանկյալ քննություններ չկային ու մենք դասերը սովորում էինք տարին երկու անգամ` ամառային և ձմեռային քննությունների ժամանակ:

Կուրսով ապրիլի 7-ին Հաղթանակի այգում` առաջին և վերջին անգամ

Մեր ժամանակ նոր-նոր մոդա ընկավ power point-ով դիպլոմային աշխատանք ներկայացնելը: Մեր ժամանակ նոր երգերը բլութուզով էինք քաշում դասերի ժամանակ: Մեր ժամանակ որևե երգի հատված ունենալու համար պետք էր կամ մեկին խնդրեինք կամ էլ արդեն ունեցողից քաշեինք: Մեր ուսանողական տարիներին հեռախոսով դասի ժամանակ միայն թենիս էինք խաղում կամ նկար նայում, ոչ ինտերնետ կար, ոչ էլ շատ սմս ուղարկել, քանի որ օպերատորների մոտ մեծ մրցունակություն չկար, գները թանկ էին: Մեր ժամանակ կինո նայելու համար կամ Պրոկատից էինք վերցնում, կամ խնդրում էինք դիսկը բերում էին: Մեր ժամանակ նկար ունենալու համար դիսկի կամ ֆլեշկայի վրա էինք քցում, նենց չէր, որ ինտերնետը այնքան արագ էր, որ ուղարկեինք: Մեր ժամանակ միակ չաթը միրկն էր, որ տենց էլ չիմացա, ոնցա աշխատում: Մեր ժամանակ տղաները դասերին քնում էին, քանի որ գիշերը աշխատում էին, ոչ թե ինտերնետ նստում: Մեր ժամանակ կուրսեցուդ ծննդյան օրը ինտերնետից չէիր իմանում, այլ քո բլոկնոտից: Մեր ժամանակ քո դասախոսի բոլոր նկարները չէիր կարող տեսնել սոցցանցում: Մեր ժամանակ կուրսի քեֆի համար Ֆեյսբուքում իվենտ չինք անում, այլ դասամիջոցներին էինք քննարկում: Մեր ժամանակ դասին, որ ուզում էիր շարքից շարք բան ասել, չէիր կարող մտնել օդնոկլասսնիկ գրել, թղթի վրա էինք գրում ու փոխանցում: Մեր ժամանակ, որ ուզում էինք կուրսով կինո գնայինք, կինոյի ժամերը ինտերնետում չէինք նայում կամ գնում էինք կինոթատրոն, կամ էլ զանգում էինք Սփյուռ, կինոթատրոնի համարը իմանում ու զանգում հարցնում: Մեր ժամանակ քեզ ՈՒԶՈՂ տղային ոչ թե բլոկ էիր քցում, այլ կուսեցիներիդ ասում էիր, հետը խոսում էին: Մեր ժամանակ սիրահարված տղաները մի երկու ժամ սպասում էին, որ աղջիկը դուրս գա ինստիտուտից, ոչ թե մտնում էին իրա պրոֆայլը, նայում, թե ուրա, ոնցա, ինչա ու խիյա: Մեր ժամանակ համակարգչային լաբորատորիայում քննություն հանձնելիս մենք շպարգալկեքը ՖԼոպպի վրա էինք պահում, քանի որ դիսկավոդները հանած էին, իսկ ֆլեշկա ոչ մեկ չուներ:

Ու մեր ժամանակ ամեն ինչ այլ էր, քանի որ դա մերն էր, մեզ համար նոր էր, ու ինչ արած, որ հիմա դա արդեն ՀԻՆ է:


Both comments and pings are currently closed.

2 Responses to “2002-2007 թթ ուսանողական կյանքը”

  1. Արաքս, ճիշտն ասած ես էլ մինչև հիմա չեմ կարում միրկը օգտագործեմ :ԴԴ