Այսօր աշխարհի ավելի քանի 100 երկրներում տոնում են Ուսուցչի օրը, որը պաշտոնապես ընդունվել է 1994 թվականին: Ես ինքս ուսուցիչների ընտանիքից եմ, պապիկս, տատիկս, հայրիկս, մայրիկս, քույրիկս, հորեղբայրս, հայրիկիս քեռին բոլորը ուսուցիչներ են եղել ու կան: Ուսուցչի աշխատանքը ամենապատասխանատու ու ամենաբարդ աշխատանքներից մեկն է:
Ես ինքս շատ-շատ ուսուցիչներ եմ ունեցել, քանի որ 4 դպրոց եմ փոխել, ժամանակին նրանցից շատերին միգուցե չեմ սիրել, նեղվել եմ, բայց միևնույն է, բոլորն էլ իրանց հետքը թողել են:
Դպրոցում այս օրը սիմվոլիկ գումար էինք հավաքում ու մեր դասղեկին նվեր առնում, մնացած ուսուցիչներին էլ ծաղիկ կամ բացիկ: Ու անպայման պատի թերթ էինք պատրաստում` շնորհավորանքներով ու ծաղիկների նկարներով:
Ես ունեցել եմ արտակարգ ուսուցիչներ, ովքեր իմ առջև շատ գիտությունների դռներ են բացել, ու ես միշտ հիշում ու շնորհակալ եմ նրանց:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել մայրիկիս: Մամ ջան, չնայած որոշ մարդիկ որոշեցին, որ դու էլ չես կարող դպրոցում աշխատել, բայց այն, որ քեզ մինչև հիմա հիշում են նույնիսկ քո առաջին աշակերտները, ավելի խոսուն փաստ է: Դու իսկական ուսուցչուհի ես: Շնորհավոր տոնդ:
Ցանկանում եմ նաև շնորհավորել Դիլիջանի բոլոր դպրոցների մանկավարժներին (ես մեր քաղաքի 6 դպրոցներից 4 սովորել եմ):
Ինչպես նաև շնորհավորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին:


October 5th, 2011
Արաքս Արմեն 
Posted in
Tags: 