Ուզում ես երջանիկ լինել, եղիր

Հիմա ես կարդում եմ տղամարկանց և կանանց հոգեբանական և աշխարհընկալման տարբերության մասին գիրք, ու ինքս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ես հերթական անգամ փորձում եմ կառուցել իմ ընտանքիը:

Հաճախ մարդիկ ընտանիք կառուցել հասկանում եմ միայն ամուսնանալը, ամուսնուն համով ուտեստներով կերարկելը, կնոջը ծաղիկներ նվիրելը, երեխաներ ունենալը, բայց այս ամենի հետևում կանգնած է այն, ինչի կարիքը զգում ենք միշտ` քեզ հասկանալու կարիք: Ու երբ դու չունես հենց դա, ապա հավատացեք չեն օգնի ոչ մի ադամանդներ ու շքեղ ավտոմեքենաներն անգամ: Մեր երջանկությունը մեր ձեռքերում է, այն կառուցում ու քանդում ենք հենց մենք: Ընտանիք կառուցելիս յուրաքանչյուր կին պետք է հասկանա, որ շատ բան իր ձեռքերում է: Տղամարդը տան գլուխն է, ծեծված, բայց շատ ճիշտ արտահայտություն, որին հաջորդում է, իկս կինը վիզն է պատասխանը: Այո իսկապես կինը ընտանիքի վիզն է, ու իր իմաստությամբ նա պետք է ընտանիք կառուցի, լինի միշտ իր ամուսնու կողքին, աջակցի նրան հոգաբանորեն, անհրաժեշտության դեպքում գովա նրան, ասի ջերմ խոսքեր, հասկանա , որ երբ ամուսինը հոգնած գալիս է գործից, պետք է նրան դիմավորել ժպիտով և հաճելի խոսակցություններով, երբ ամուսնինը վերադառնում է տուն խնջույքից, հիստերիկաներից զերծ մնալ, անվերջ չփնթփնթալ սեփական հիվանդությունների մասին, չդիմել պրովոկացիաների: Հավատացեք, ես կոչ չեմ անում ոտնահարել Ձեր իրավունքները, բայց գիտակցեք, որ եթե ուզում եք ունալ ամուր ու երջանիկ ընտանիք, ապա ինքներդ պետք է կատարելագործվեք ու կարողանաք ամեն օր կառուցել այն: Հիշեք, տղամարդիկ մեզնից տարբեր են, նրանք ամեն ինչ ընկալում են այլ ձևով, երբեք մի պահանջեք, որ նա նույն խնդրին նայի Ձեր նման, դա անհնար է: Եվ ի վերջո, սիրեք իրար, և մի մոռացեք դա հաճախ ասել նրան`Ձեր սիրելիին:

P.S. Նոր գրելիս հիշեցի 1990-ականներին հայտնի Օվսիենկոյի` Женское счастье երգը: Կարող եք Դուք էլ լսել:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

10 Responses to “Ուզում ես երջանիկ լինել, եղիր”

  1. Նարինե says:

    Գտա այն, ինչ ուզում եմ, բայց դե գտնելն ու կարդալը շատ քիչ է…Պետք է նաև կիրառել իմանալ… Ձեր ասածներին հետևելով` կինը կարող է ստեղծել կատարյալ ընտանիք, ինչն ըստ իս` հնարավոր չէ… Ես հիմա ընտանիք կազմելու ճանապարհին եմ, բայց շաաաատ եմ վախենում, որովհետև էմոցիոնալ եմ և չեմ կարողանում կառավարել դրանք… հավասարակշռության մասին ուղղակի երազում եմ…
    Thanks…

    • arakso says:

      իդեալական ոչինչ չկա, այդ թվում և ընտանիք: Պարզապես կարելի է կազմել դրան ամենամոտը, իսկ դա հավատացեք հնարավոր է: Ես շատ շատ էմոցիոնալ մարդ եմ, բայց սովորում եմ կառավարել ինքս իմ էմոցիաները, երբ չեք կարողանում հիշեք Ձեր սիրելիի հետ անցակցրած ամենալավ պահերը ու ժպտացեք:

  2. Նարինե says:

    Ախր հիստերիկի մեկն եմ էէէ… Հոռետես եմ ու ինքս իմ ուժերին չեմ հավատում ու ինքս ինձ չեմ վստահում… երբեմն էսպիսի օգտակար խորհուրդներ լսելուց հետո ասում եմ ” վեր’ջ, այսօրվանից ամեն ինչին տրամադրվում եմ դրական, միշտ ժպտում եմ ու փորձում եմ ամեն ինչ վերահսկել”… բայց դա ժամանակավոր ոգևորություն է, ու նորից ինձ այցի է գալիս ու ամուր գրկում էտ գրողի տարած հոռետեսությունը…
    Ուֆֆֆֆ, չգիտեմ, կարծում եմ դա ժամանակավոր է ու տարիքի հետ կապ ունի… բայց անկեղծ ասած ինձ միշտ էսպիսի ապուշ բնավորությամբ եմ հիշում…
    Հա, ի դեպ շատ շնորհակալ եմ…

    • arakso says:

      Գիտես ժամանակին ես էլ էի հիստերիկ, տաիրքի հետ կամաց կամաց անցնումա, իսկ այ հոռետեսությունը պետք է մեջիցդ հանել, ամեն օր առավտոը որ տնից դուրս ես գալիս, նայիր ահյելու մե ասա քեզ թե դու ինչքան սիրուն ես ու քո մոտ ամեն ինչ ինչքան լավա ու դուրս արի այ էտ տրամադրվածությամբ: Հիշի ներշնչանքը շատ բան կարող է փոխել քո կյանքում: Ու մինչև դրան դու ինքդ չգաս, ոչ մեկի խորհուրդը քեզ պետք չի

  3. Նարինե says:

    Ախր խնդիրը նրանումա, որ ես չափից ավել ռեալիստ եմ ու չեմ կարողանու խնդիրների վրա աչք փակել կամ էլ ինքնաներշնչմամբ դրական տրամադրվել… Խնդիրներս լուծել չկարողանալու անզորությանը հաջորդում է դեպրեսիան ու տրամադրության անկում… ես արտաքինիցս դժգոհ չեմ… դե հրեշտակ չեմ, բայց վհուկ էլ չեմ. այլ կերպ ասած շնորհակալ եմ Աստծուց այն ամենի համար, ինչ ունեմ… Շնորհակալ եմ, բայց դե որ գնահատել չգիտեմ, ում է պետք…
    Ձեզ էլ երևի արդեն ձանձրացրի իմ ինքնատանջումների մասին խոսելով…

    • arakso says:

      Դե էլի ռեալիստ եղիր, բայց դե կինը պետքա նաև ռոմանտիկ լինի, երազոց, երևակայող, իսկ դեպրեսիաները քո նման լավ աղջկա համար չեն, հավատա, եթե դու ամեն մի փոքր խնդրից ու հավատա դա փոքր խնդիրա, դեպրեսիայի մեջ ընկնես, ավելի լուրջ պրոբլեմների ժամանակ, ինչ կլինի: Օրինակ քո խնդիրը համեմատի մի կնոջ խնդրի հետ, ում երեխան արյան ռակ ունի ու ինքը ոչինչ չի կարողանում անել, շատ կոպիտ ու դաժան համեմատություն է, բայց այդ դեպքում դու կահսանաս, որ դու տեղ չունես դեպրեսիայի մեջ ընկնելու

  4. Նարինե says:

    Շաաաատտտտտ շնորհակալ եմ…
    Ու հավատացեք` մարկանց ուշքի բերելու համար հենց էդպիսի դաժան համեմատություններ պետք է անել,որ հասկանա` տվյալ դեպքում ես հասկանամ, որ կյանքն այնքան էլ գորշ ու տխուր չէ, ինչպիսին, որ ես եմ այն ինձ համար դարձրել…
    Եվս մեկ անգամ շնորհակալ եմ…)))))))

  5. Anna says:

    es unem @nker artakarq lav mard e ushadir ev shat lavn,bayc es chem karum liarjeq sirem…misht hishum em arajin sers vorn chkayacav ev ancav,ncele 4 tari sern nuyn ujgnutyamb aprum e mejs,inch anem…um sirum em chgiti el ev hnaravor e poxadarc el che.

Leave a Reply

You must be logged in to post a comment.