Վակուումային տոպրակներ` Ձեզ օգնական

Լավ մտքերով պետք է կիսվել: Հաստատ տանը տեղ չլինելու խնդրի առջև կանգնում են բոլորը, ինչքան էլ մեծ լինի տունը, ինչքան էլ մեծ լինեն պահարանները, քիչ կամ շատ լինեն շորերը, միշտ էլ կանգնում ենք այն խնդրի առջև, թե տեղ չկա որևի բան պահելու: Հատկապես այս հարցը արդիական է, երբ պահարանում ձմեռային շորերին փոխարինելու են գալիս ամառայինները: ԵՍ գտել եմ լուծում` ՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ տոպրակներ: Նայեք, դրանք բավականին մեծ են ու տարողունակ, և մեծ քանակությամբ հագուտ, խաղալիք կարելի է տեղադրել դրանց մեջ: Այնուհետև փոշեկուլով տոպրակի վրա արված հատուկ անցքի միջոցով հանում եք ամբողջ օդը, և տոպրակը Ձեր աչքի առջև կորցնում է իր չափսերը, որից հետո այն կարող եք դնել թե պահարանում, թե ուրիշ այլ տեղ: ԴԵ, ինչ, եթե ունեք նման խնդիր, ապա լուծեք այն այս հեշտ մեթոդով:

 

P.S: նշեմ, որ հագուստները, փափուկ խաղալիքները, նույնսիկ բրդե վերմակները իրենց տեսքը են փոխում ու չեն փչանում:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.