Վարդան Գրիգորյանը ծնվել է 1987 թվականի Ապրիլի 30-ին Գորիս քաղաքում:
Նրա բլոգերը`
http://gtugarmenia.blogspot.com
Ֆեյսբուքում նա ունի 1715 friend, ինձ հետ ընդհանուր` 74:
1. – Ինչպե՞ս ես սիրում, երբ դիմում են քեզ` Վարդան, Վարդ, Վրդ կամ …
- Անծանոթների համար միայն Վարդան, իսկ մտերիմների դեպքում քո նշած ձևերից ցանկացածով, բայց ընկերներս գիտեն, որ եթե իրենք ինձ դիմում են Վարդան, ապա ես մտածում եմ, որ իրենք ինձնից նեղացած են: Քո նշած ձևերին կավելացնեմ ևս մեկը՝ Վրդո
2. – Պատմի’ր մի դեպք մանկությունից, որ դու հիշում ես կամ պատմել են ու այն քո մեջ տպավորվել է:
- Դպրոցում մինչև 3-րդ դասարանը, իմ հետևի նստարանին մի աղջիկ էր նստում, որին ես “սիրում էի”
Մի անգամ բարեկամներիցս մեկը հարցրեց. “Ո՞վ ա ամենասիրուն աղջիկը ձեր դասարանում, հետևիդ նստո՞ղը”: Ես էլ որպեսզի ցույց չտամ, որ դա այդպես է, ասեցի. “Չգիտեմ, դասի ժամանակ չի կարելի հետ նայել”
)))
3. – Մանկապարտեզ գնացե՞լ ես
- Մի քանի մանկապարտեզ եմ գնացել: Դա կապված էր նրա հետ, որ իմ այդ տարիքում մենք հասցրեցինք տեղափոխվել նոր տուն՝ նոր թաղամասում: Շատ էի սիրում մանկապարտեզ գնալ: Նույնիսկ լաց էի լինում, որ շաբաթ-կիրակի էլ տանեին: Հայրս ստիպված մեքենայով ինձ տանում էր մանկապարտեզի դռան մոտ, տեսնում էի, որ փակ է, նոր հանգստացած տուն էի գալիս:
4. – Հաճախ ես նայո՞ւմ մանկական նկարներդ:
-Չէ, չեմ սիրում ինձ՝ այդ տարիքում
5. – Վերջերս ստատուս էիր գրել Վերջին զանգի մասին, արդյոք դպրոցական տարիներից էլ ոչինչ չունես հիշելո՞ւ:
- Դպրոցական տարիներից շատ բան ունեմ հիշելու, բայց ինձ համար ամենակարևոր տարիները 8, 9, 10 դասարաններն էին: Հենց այդ ժամանակ ձևավորվեց այն նեղ ընկերների շրջանակը, ովքեր հիմա իմ ամենամտերիմ ընկերներն են:
6. – Ինչո՞ւ հենց կիրառական, ընտրությունը քոնն էր:
- Ընտրությունը իմն էր: Ես ուզում էի ծրագրավորող դառնալ, բայց ինձ համար կարևոր չէր, որ բուհը և ինչ ֆակուլտետ: ԵՊՀ-ն հորս խորհրդով ընտրեցի ու հիմա գոհ եմ: Եթե հիմա նորից հնարավորություն ունենայի ընտրելու, նորից նույն բուհն ու նույն ֆակուլտետը կընտրեի:
7. – Ակտիվ ուսանո՞ղ ես եղել
- Միջին ակտիվության. Ուսխորհուրդներում չեմ եղել, կազմակերպչական հարցերով չեմ զբաղվել, երրորդ կուրսից արդեն աշխատում էի, ու դա էր ինձ համար ամենակարևորը: Ակտիվությունս սահմանափակվում էր խմբեցիների հետ միջոցառումներով ու նեղ ընկերական շրջապատով անցկացրած ժամանացով:
8. – Մի իրական ու անհավանական դեպք կհիշե՞ս ուսանողական կյանքից:
- Նախ ասեմ, որ ուսանողական տարիքում շատ եմ սիրահարվել: Մի աղջիկ կար, մեր զուգահեռ խմբից էր, համակրում էի ու մի օր էլ որոշեցի խոսել նրա հետ: Հանդիպեցինք, ասեցի զգացմունքներիս մասին, զարմանալիորեն դրական էմոցիաներ տեսա նրա մեջ: Որոշեցինք, որ ավելի հաճախ հանդիպենք: Անհամբեր սպասում էի հաջորդ օրվան, բայց անսպասելիորեն հաջորդ օրը նա շատ չոր ու սառը խոսեց հետս, ասեց որ իրենից հեռու մնամ և այլն: Երկար ժամանակ չէի հասկանում՝ ինչու: Հետո, ամիսներ անց իմացա, որ նրա ընկերուհիներից մեկն էր իմ մասին վատ բաներ պատմել, որ ես իբր կնամոլ եմ, ինտերնետներում աղջիկներ եմ խոսացնում և այլն: Բայց իրոք այդպես էր, ուսանողական տարիներին չատերում շատ էի լինում, պարզապես կարևորում էի ռեալը՝ վիրտուալից: Իսկ նա դա չհասկացավ
9. – Ե՞րբ հասկացար, որ դու ու Գուգլը անբաժան ենք:
- Մասնագիտության բերումով ինտերնետն ինձնից անբաժան է, ու տարիների ընթացքում ձևավորվում են ձգողականության ուժեր այս կամ այն բրենդի հանդեպ: Գուգլի հանդեպ սերը աստիճանաբար ձևավորվեց, սկզբում անընդհատ բացահայտումներ էի անում նրանց այս կամ այն գործիքի մասին, սովորում էի, դուր էր գալիս, ու այդդպես աստիճանաբար հասկացա, որ գուգլամոլ եմ դարձել: 2010 թվականի վերջին, երբ Մոսկվայում մասնակցեցի Google Developer Day միջոցառմանը, գուգլամոլությունս արդեն անուն ունեցավ, այնտեղից վերադարձա Google-ի տեխնոլոգիաներից օգտվողների հայաստանյան խմբի համակարգողի կարգավիճակով:
10. – Եթե լինեիր Sergey Brin կամ Larry Page, ամենաառաջինը ի՞նչ կփոխեիր Գուգլում:
- Փոքր երկրների նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ կվերանայեի, կարևորությունը կդնեի նոր զարգացողների վրա, ոչ թե ամեն ինչը կենտրոնացների միայն ԱՄՆ-ում:
11. – Դու հրաշալի ստեղծագործում ես, ե՞րբ ես սկսել գրել, և արդյո՞ք պահպանել ես առաջին բանաստեղծությունը:
- Առաջին բանաստեղծությունը չեմ հիշում, թե որն է եղել: Ստեղծագործում եմ դպրոցական տարիներից: Դասընկերներս մինչև հիմա ինձ հիշեցնում են դրա մասին
Ուսանողական տարիներին բոլոր տետրերիս հետևի էջերում ստեղծագործություններ կային, որոնք դասի ժամին էի գրում
Հիմա քիչ եմ ստեղծագործում, միայն երբ մտքերս հասնում են անզսպելի մակարդակի:
12. – Սիրո՞ւմ ես պատրաստել ու արդյո՞ք քեզ մոտ ստացվում է:
- Պատաստել չեմ սիրում, բայց երբեմն պատրաստում եմ: Շատ լավ հիշում եմ, որ մի անգամ ընկերուհուս մոտ գլուխ էի գովացել, որ շատ լավ լոլիկով ձվածեղ եմ պատրաստում, ու նա ստիպել էր ինձ հատուկ իր համար պատրաստել: Ու ասեմ, որ ես արդարացրել էի նրա սպասումները
13. – Քո բլոգում գրված է ` ռադիոհաղորդավար: Պատմի’ր մի քիչ դրա մասին:
- Մի քանի ամիս Ռադիո Վանում հեղինակային հաղորդում ունեինք Վարդան Պապիկյանի հետ, կոչվում էր` “Հայ Վեբեր”: Հայկական ՏՏ ոլորտի մասին էինք խոսում, հյուրեր էինք կանչում, փորձագետներ, բայց քանի որ մեզ դեռ չէին վստահում ուղիղ եթերը միայնակ ղեկավարելու պարտականությունը, մեզ օգնում էր ռադիոհաղորդավար Արման Սուլեյմանյանը: Հաճույքով եմ հիշում այդ օրերը, սիրում էի եթերում լինել:
14. – Մի փոքր կպատմե՞ս ընտանիքիդ մասին:
- Հայրս ու մայրս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն են ավարտել, աշխատում են պետական ատյաններում, քույրս ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, հիմա աշխատում է դարձյալ պետական ատյանում, եղբայրս ամուսնացած է, աշխատում է Հայկական էլեկտրական ցանցերում, ունի 2 երեխա՝ 8-րդ և 9-րդ դասարաններում են սովորում, դե իսկ եղբորս կինը բուժքույր է:
15. – Վերջերս մի հատ նյութ էիր գրել, որտեղ կարդացի` “Սիրում եմ գրել, ստեղծագործել, արարել… Կլինի դա երաժշտություն, արձակ, թե պարզապես ծրագիր…”, իսկ ամենից շատ որի՞ց ես հաճույք ստանում:
- Ամենից շատ սիրում եմ, երբ գրածս ծրագրային կոդը աշխատում է առանց error-ների
Ծրագրավորողները ինձ կհասկանան:
16. – Ի՞նչն է քո մուսան, երբ սկսում ես ստեղծագործել:
- Կախված է ստեղծագործությունից. արձակ կամ բանաստեղծություն գրելիս մուսան լինում է հակառակ սեռի ներկայացուցիչ:
17. – Սիրո մեջ համարձա՞կ ես:
- Սիրում եմ օրիգինալ բաներ անել, բայց ոչ միշտ եմ համարձակվում դրանք իրագործել: Ամեն ինչ կախված է դիմացինից ու թե ինչպես նա կընդունի այդ արարքը:
18. – Ո՞ր երկրի նախագահը կցանկանայիր լինել:
- Ոչ մի երկրի: Առհասարակ չէի ուզի նախագահ լինել, քաղաքականությունը իմ գործը չէ:
19. – Համեստություն չանես, քո մասին միշտ մարդիկ լավ են արձագանքում, ո՞նց ես վերաբերում, երբ քեզ գովում են:
- Իհարկե հաճելի է, երբ գնահատվում ես: Էությամբ այնպիսի մարդ եմ, որ սիրում եմ օգնել, ու չեմ թաքցնի, սիրում եմ, երբ ինձ գովում են
20. – Այսօր քեզ ի՞նչ չունես, որի կարիքը շատ ես զգում:
- Շատ բաներ չունեմ, բայց բոլորին էլ հասնելու ձգտում ունեմ: Նախասահմանված կարևորության աստիճաններ կան մեջս՝ բոլոր անելիքներիս համար: Հերթով անում եմ, իհարկե, որոշները ժամանակի ընթացքում կորցնում են արդիականությունը, ու ցուցակից դուրս են գալիս: Երբեմն արագ, երբեմն դանդաղ գնում եմ այդ չունեցածին հասնելու ճանապարհով:
21. – Ո՞ր ավտոմեքենայի ղեկին ես քեզ տեսնում:
- Մեքենայի ընտրության հարցում համեստ եմ, վերջերս էլ ստատուս էի գրել այդ մասին: Toyota Altezza (Lexus IS 300) մեքենայի ղեկին եմ ինձ տեսնում՝ ոչ հեռու ապագայում
22. – Գիրք կարդո՞ւմ ես, ո՞րն է ամենասիրածը:
- Արդեն մի քանի տարի է, տպագիր գիրք չեմ կարդում: Անկեղծ ասած, անիմաստ եմ հիմա համարում տպագիր կարդալը: Երևի շատերը համաձայն չեն լինի, բայց ես էլեկտրոնային գրքերն եմ նախընտրում: Ու կարդում եմ հիմնականում մասնագիտական գրականություն, իսկ դրանց մեջ ամենասիրածներ չկան: Եթե տպագիր կարդալու ցանկություն է լինում, կարդում եմ Սևակի ու Տերյանի բանաստեղծությունների ժողովածուներից մի քանի էջ:
23. – Առաջին ժամադրությանը երկա՞ր ես պատրաստվում:
- Այո, սիրում եմ, երբ առաջին ժամադրությունը հիշվում է: Հիմնականում պլան եմ ունենում, որը իրագործում եմ (երբեմն որոշ բացթողումներով, քանի որ պլաններից որոշները մեծ համարձակություն են պահանջում):
24. – Ասում են, մարդիկ քնելուց առաջ սիրում են երազել, իսկ դո՞ւ:
- Կախված է իրավիճակից, երբեմն քնելուց առաջ երկար վերլուծում եմ օրս, երբեմն հաջորդ օրվա անելիքներս եմ վերհիշում: Շատ հաճախ այնքան հոգնած եմ պառկում քնելու, որ միանգամից աչքերս փակվում են: Չեմ երազում քնելուց առաջ…
25. – Եթե հնարավորություն ունենայիր աչքերդ փակել ու բացելուն պես հայտնվել քո ցանկացած վայրում, որտե՞ղ կլինեիր հիմա:
- Սան Ֆրանցիսկոյում, ավելի կոնկրետ՝ Moscone կենտրոնում, Google I/O միջոցառմանը:


February 25th, 2012
Արաքս Արմեն 








Posted in
Tags: 
Վրդոյին էլ իմացանք
Լավն ու հետաքրքիր էին թե հարցերը, թե պատասխաննները
մերսի Կարեն ջան