Վարորդ, ԴՈՒ կարող ես մարդասպան դառնալ!

Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոններին ավելի լուրջ են հետևում, քան Հայաստանում, բայց այստեղ նույնպես շատ են ավտովթարները:

Այստեղ ճանապարհներին ցուցադրական տեղերում դրված են ջարդված մեքենաներ և գրված է` конец Лихача: Սա լավ միտք է, հատկապես արագ վարողներին վախեցնելու համար, բայց արդյոք օգնում է???

Մայրուղիներին տեղադրված են տեսախցիկներ, և քանի որ այստեղ խախտումների համար շատ թանկ է վճարվում, և օրինական, և եթե պետավտոտեսուչին եք տալիս, մարդիկ նախընտրում են չխախտել կանոները, քան վճարել 10 կմ\ժ ավելի արագ քշելու համար մոտ մի 10 հազար դրամին համարժեք ռուբլի:

Բայց հնարամիտ վարորդները գնում են ԱՆՏԻՌԱԴԱՐներ, որոնք օգնում են տեղեկանալ տեսախցիկների առկայության մասին: Ամրագոտիները կապվում են միայն պետավտոտեսուչ տեսնելիս, նույնը և վազանցի դեպքում: Հարց` ում ենք խաբում? պետավտոտեսուչին, ով թքած ունի Ձեր վրա, թե Ձեր կողքի նստածին, թե ինքներդ ՁԵզ, արդյոք վարորդները չեն հասկանում, որ նրանք պատասխանատու են ոչ միայն իրանց համար, ոչ միայն իրանց մեքենայի ուղևորների համար, այլ ճանապարհին հայտնված յուրաքանչյուր մարդու առոջության ու կյանքի համար:

Մեր քաղաքում մի հայ ընտանիք կա, երկու երեխա, մի քանի ամիս առաջ պապայի արագ ու ոչ կանոններով մեքենան վարելու պատճառով, նրանք վրաերթին էին ենթարկվել, հայրը անդամալուծվել է, իսկ մայրը վերակենդանացման բաժնում պայքարեց սեփական կյանքի համար մի քանի ամիս, բայց ապարդյուն: Մի քանի օր առաջ նրա թաղումն էր, ու փաստորեն շտապելով, թե ուր, ինչի համար, ամուսինը ոչ կանխամտածված սպանեց սեփական կնոջը ու իր երեխաների մորը: Հարց `արդյոք արժե  մի քանի րոպե շուտ հասնելը այդ ամենին, և ուր ենք մենք շտապում, արդյոք կարևոր է մեկից ավելի արագ մեքենա վարելը, արդյոք ավելի կարևոր է հինգ րոպե շուտ հասնել տեղ, արդյոք արժե շտապել, երբ այդ ամենը ՍՊԱՆՈՒՄ է սիրելիիդ բառիս բուն իմաստով, կամ անծանոթ երեխայի զրկում ես կյանքից ու ինքդ խորտակում կյանքդ սպանության համար:

Հաճախ ամուսնուս ասում եմ, երբ բացում ես 150 արագություն, մի պահ մտածի, որ կարող ես մեկ վայրկյանում մարդասպան դառնալ, ոչ մի ադրենալին չարժե դրան, ոչ մի շտապել, ոչինչ չի կարելի համեմատել մարդկային կյանքի հետ:

Սիրելի վարորդներ, մտածեք մի քանի րոպե, մինչ կփորձեք խախտել ավտոճանապարհային կանոնները:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “Վարորդ, ԴՈՒ կարող ես մարդասպան դառնալ!”

  1. Ռուզ says:

    Apres, Araks jan, shat aktual u shat chisht nerkayacvac tema e. Apres. Nuyn tramabanutyamb, yete ancordnery mtacen, vor mi qani qayl avel ancnelu poxaren poxocy ankap texum ancnely karox e mi qani amsov irenc gamel ankoxnun ev/kam amboxj kyanqum toxnel hashmandam, kam el parzapes spanel, kam inqnamorac kerpov u yerexaneri dzerkery brnac irenc meqenaneri tak gcelu poxaren ancnein getnancumnerov kam kaxovi ancumnerov, shat varordner ankap texy mardaspan chein darna.

    • arakso says:

      լրիվ համաձայն եմ, այդ պահը չեմ նշել, բայց իսկապես, շատ դեպքերում հենց անցորդներն են դառնում մեղավորը:

Leave a Reply

You must be logged in to post a comment.