վարորդները մեր նման ՄԱՐԴԻԿ են

Երեկվա ավտովթարի մեղավորների մասին նույնիսկ չեմ կարդացել, արդեն դա կարևոր չի, մենակ ցանկանում եմ, որ մենք չմեղադրենք երթուղային մեքենաների վարորդներին, մի մոռացեք, նրանք մեր նման մարդիկ են, աշխատում են մեր նման հազար տեսակի մունաթ եկող ուղևորների հետ, ովքեր իրենց թե լավ, թե վատ տրամադրությունը փոխանցում են, գոռում, մեկ մեկ դուռ շրխկացնում, նրանք ունենք ՄԱՐՇՐՈՒՏԿԱՅԻ ՏԵՐԵՐ, ովքեր օրվա վերջ կոնկրետ գումար են պահանջում, իրանք ունեն տուն, ընտանիք, իմ ու Ձեր նման երեխաներ, ովքեր սովորում են, ուզում են հագնվել, ճանապարհորդել, հավատացեք լավ կյանքից չեն իրանք ամբողջ օրը քաղաքի մի ծերից մի ծերը գնում, նստած վիճակում, այն էլ երևանյան երթևեկության պայմաններում, դողում նրա վրա, որ մեքենային բան չլինի, քանի որ նորոգումը իրանք են անելու, մի մտածեք, թե մենք իրենցից լավն ենք, կամ որ մեր տված 100 դրամը այնքան մեծ գումար է, որ իրավունք ունենք վատաբանել նրանց:

 

Նրանք նույն վարորդներն են, պարզապես աշխատում են հասարակության հետ, իսկ դա ավելի բարդ է, նրանց մեջ մեր պապաներն են, մեր եղբայրները, մեր պապիկները, ամուսինները ու հարևանները: Որևէ մեկին մեղադրելուց առաջ, մի պահ մտածեք, արդյոք, եթե նա ՄԱՐՇՐՈՒՏԿԱՅԻ շոֆեր է, դա պիտակ է, ոչ, վարորդ աշխատելը դա մասնագիտություն է, որի համար բուհ չեն ավարտում, բայց որոշակի դպրոց անցնում են:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.