Վերջին դիտածս 17 ֆիլմերը

Ողջույն ԱրաքսՕբլոգակարդացողներ: Այսուհետ որոշել եմ Ձեզ ներկայացնել իմ դիտած վերջին ֆիլմերը, որոնք միգուցե նաև Ձեզ հետաքրքիր կլինեն:
Քանի որ վերջին երկու շաբաթում ես արձակուրդում էի, այդ իսկ պատճառով ավելի շատ ժամանակ ունեի ֆիլմ դիտելու: Ուստի այսօր ոչ թե մեկ ֆիլմ եմ ներկայացնելու, այլ մի քանի:

Грехи отца (2001):  Ֆիլմի գլխավոր դերակատարը հանրահայտ Էնդի Գարսիան է: Այն պատմություն է սեփական որդուն կորցրած հոգեբանի մասին, ում բաժին է ընկնում աշխատել իր որդուն հիշեցնող, մորը կորցրած տղայի հետ, ում սիրահարվում է նրա աղջիկը: Ֆիլմի գլխավոր դերասանի առկայությունը արդեն իսկ հուշում է այն մասին, որ այն անպայման պետք է նայել:  10 բալային համակարգով 9+: Ֆիլմը օնլայն`  http://is.gd/2VK5aU:

Время (2011 թ.) – Գլխավոր դերակատարը Ջասթին Թիմբերլեյքն է: Ֆիլմը հիմնված է “ժամանակը փող է” արտահայտության վրա:  Ֆիլմի գաղափարը շատ լավն է ու շատ արդիական: 10 բալային համակարգով 9+: Ֆիլմը օնլայն` http://is.gd/Ecg5oq:

Стрелок (2009 թ.)– այս ֆիլմը դուր կգա բոլոր նրանց, ովքեր սիրում են լավ կրակողների ու նախագահների մահափորձությունների մասին ֆիլմեր: 10 բալային համակարգով 8: Ֆիլմը օնլայն` http://is.gd/tK2MHa:

Прошлой ночью в Нью-Йорке  – սա ֆիլմ է մի կնոջ ու նրա ամուսնու մասին, ում կյանքի մեկ գիշեր նրանց դրդում է փորձությունների, և մինչև վերջ պարզ չէ, թե նրանցից ով է ավելի հավատարիմ: 10 բալային համակարգով 10: Ֆիլմը օնլայն` http://is.gd/vwRDCL :

Человек, который изменил всё (2011 թ.) – Ամերիկյան ֆուտբոլի նոր զարգացման մասին պատմող այս ֆիլմում գլխավոր դերակատարը Բրեդ Փիթն է: Բավականին հետաքրքիր մաթեմատիկական լուծումներով նա փորձում է առաջինը դարձնել իր թիմին:  10 բալային համակարգով 8+: Ֆիլմը օնլայն` http://is.gd/NTMbVV:

Двойник дьявола (2011 թ.) – ֆիլմը պատմում է Սադամ Հուսեյնի որդու ու նրան շատ նման երիտասարդի բարդ փոխհարաբերությունների մասին: Շատ դաժան ֆիլմ է, ահավոր անտանելի տեսարաններով: Նուրբ նյարդեր ունեցողներին խորհուրդ չեմ տալիս այն նայել: 10 բալային համակարգով 7: Ֆիլմը օնլայն` http://is.gd/ITZx8b:

Неизвестный (2011թ.) –  սա այն ֆիլմերից է, որի ամբողջ ընթացքում լարված նայում ես, որ բաց չթողես մի վայրկյան անգամ, քանի որ իրադարձությունները շատ արագ են տեղի ունենում: Անպայման նայեք, շատ հետաքրքիր ֆիլմ է: 10 բալային համակարգով 10: Ֆիլմը օնլյան` http://is.gd/5WVvkL:

Ультиматум борна (2007 թ.)– Եթե դեռ կան իմ նման մարդիկ, ովքեր չեն տեսել այս ֆիլմը, ապա անպայման լրացրեք այդ բացը և նայեք: Շատ հետաքրքիր ֆիլմ է, որոշ չափով այն նման է Неизвестный ֆիլմին10 բալային համակարգով  10: Ֆիլմը օնլյան` http://is.gd/YgOVTr:

Предел риска (2011 թ.) – ֆիլմը պատմում է վերջին տնտեսական ճգնաժամի մասին, որը սկիզբ առավ ԱՄՆ-ում: Ֆիլմի միտքը շատ լավն է, դերասանական կազմը` նույնպես (Դեմի Մուր, Քևին Սփեյսի): Սակայն ես ֆիլմը ընդհանրապես չհավանեցի: Նման դերասանական կազմի համար այն շատ թույլ էր: 10 բալային համակարգով 6: Ֆիլմը օնլայն` http://is.gd/Cf53GJ:

Отряд особого назначения (2011 թ.)– ֆիլմը պատմում է ֆրանսուհի լրագրողի մասին,  ով Աֆղանստանում գերի է ընկնում թալիբներին: Նրան ազատելու համար Ֆրանսիայի նախագահի հրամանով Աֆղանստան են մեկնում զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինվորները: 10 բալային համակարգով 9: Ֆիլմը օնլայնhttp://is.gd/8LdVfF:

Древо жизни (2011)– Շոն Փենի և Բրեդ Փիթի դերակատարմամբ այս ֆիլմը հաստատ դուր չի գա շատերին: Սա այն ֆիլմերից է, որ չես կարող խորհուրդ տալ, սակայն ես հիացած եմ, ֆիլմի սյուժեն չեմ կարող պատմել, բայց այն շատ լավն է: Եղեք համբերատար հատկապես առաջին երեսուն րոպեների ընթացքում, դրանից հետո տեսարաններին փոխարինում է բուն ֆիլմը, չնայած տեսարանները նույնպես ասելիք ունեն: 10 բալային համակարգով 9+: Ֆիլմը օնլայն` http://is.gd/xV2O9T:

Интимный словарь (2003 թ.)- Ջեսսիկա Ալբայի դերակատարմամբ այս ֆիլմը պատմում է անգլիացի զինվորականի ու Բորնեո կղզում ապրող ցեղերից մեկի ինտիմ ծառայություններ մատուցող գեղեցկուհու սիրո մասին: 10 բալային համակարգով 7+: Ֆիլմը օնլայն` http://is.gd/N968lK:

Այժմ անցնենք կոմեդիաների:

План Б (2010 թ.) – Ջենիֆեր Լոպեսի դերակատարմամբ մելոդրամա-կոմեդիա է: Թեթև ընտանեկան ֆիլմ է մի կնոջ մասին, ով հղի է,  սակայն նա կարիք ունի պլան Բ-ի: 10 բալային համակարգով 9: Ֆիլմը օնլայն` http://is.gd/ntZZkq:

Больше чем секс (2011 թ.)- Էշթոն Կատչեր և Նատալի Փորթման: Ֆիլմը պատմում է երկու երիտասարդների մասին, ովքեր սկզբում ցանկանում են հարաբերություններ կառուցել միայն սեքսի վրա: 10 բալային համակարգով 8: Ֆիլմը օնլայն` http://is.gd/81EeWs:

Я не знаю, как она делает это (2011 թ.)- Սառա Ջեսսիկա Փարկերի դերակատարմամ ֆիլմը պատմում է գործարար մայրիկի մասին, ով հասցնում է անել ամեն ինչ: Ուրախ ընտանեկան կոմեդիա մելոդրամա է: 10 բալային համակարգով 9: Ֆիլմը օնլայն` http://is.gd/9iv2UQ:

Сколько у тебя (2011թ.)– ֆիլմը կոմեդիա է, որը պատմում է երիտասարդ աղջկա մասին, ով պարզ մաթեմատիկական հաշվարկի միջոցով հասկանում է, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել 20 երիտասարդների հետ և որոշում է կանգ առնել այդ քանակի վրա: Ուստի ամուսնանալու համար նա փորձում է գտնել նրանց մեջ այնպիսին, ով դեռ ամուսնացած չէ: 10 բալային համակարգով 8: Ֆիլմը օնլայն`http://is.gd/9G4YD5:

Беременный (2011 թ.) – ռուսական հաջողված կոմեդիաներից է, գլխավոր դերերում Դմիտրի Դյուժև, Միշա Գալուստյան և Աննա Սիդակովա: Ֆիլմը պատմում է մի հայրիկի մասին, ով այնքան շատ է ցանկանում հայրիկ դառնալ, որ նրա երազանքը իրականում է, բայց թարս ու շիտակ: 10 բալային համակարգով 9: Ֆիլմը օնլայն` http://is.gd/SsKoKI:

 

P.S.: Ֆիլմերը օնլայն կարող եք դիտել   www. vkontakte.ru, www.my-hit.ru և www.filmix.net կայքերում:


Both comments and pings are currently closed.

4 Responses to “Վերջին դիտածս 17 ֆիլմերը”

  1. Tigran says:

    Կեսից ավելին դիտել եմ, շատ լավ ֆիլմեր էին.. Կուզենայի առանձնացնել In Time և Неизвестный ֆիլմերը

  2. Nataly says:

    Грехи отца ֆիլմի սյուժեն ինձ շատ հետաքրքրեց….