Վերջին կամ առաջին

Այսօր հրաժեշտ ենք տալիս հերթական աշնանը, իմ կյանքը 25-րդ աշուն է գնում: Ձմեռը մեզ մոտ շատ վաղուց է հաստատվել, կարելի է ասել աշնան շունչը շատ քիչ զգացինք, մի տեսակ դրան սովորել եմ, կամ ամառ է կամ ձմեռ, հա ու մի քիչ էլ գարուն:

Արևը գեղեցիկ է հատկապես ձյան հետ միաձուլված

Եղանակները արագ-արագ, շատերի համար աննկատ, փոխարինում են միմյանց, մենք կամ Նոր տարի ենք զգում կամ ամառային արձակուրդ, շատերս չենք էլ նկատում, որ գարունը նորից իր տեղը զիջեց, մենք անգամ չենք զգում, որ ծառերին տերևները փոխարինվել են ձնով, այո, ցուրտ է ու այո, մենք դա ենք զգում: Բայց մի պահ պատկերացրեք, որ այս, հենց այս աշունը ինչ որ մեկի համար առաջին է, այո, այն շատ փոքրիկների համար առաջին է, պատկերացնում եք, մոլորակի վրա կան մարդիկ, ովքեր այս տարի առաջին ագամ են ձյուն տեսնելու, այն ձյունը, որը շատերին նյարդայնացնում է, շատերին ուրախացնում, բայց մեր համար այն միևնույն է սովորական է:
Նայում եմ պատուհանից այն կողմ փաթիլ առ փաթիլ երկնքից իջնող ձյանը ու մտածում, որ այս ձմեռը որևէ մեկի համար կյանքում վերջին է լինելու, կա մեկը, տասը, հարյուրը, ում համար այլևս չի լինի ձմեռ, ձյուն, ցուրտ:
Զգում եմ, որ հաճախ մենք չենք գնահատում այն երևույթների գոյությունը մեր կյանքում, ինչը մեզ համար սովորական է դարձել, բայց ոմանց համար այն այնքան նշանակություն ունի, այն կամ առաջին է, կամ վերջինը, բաց հիշվող …

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.