Ծխելը սեքսուալ է, թե վնասակար

Ես ծխելուն դեմ եմ միայն նրա համար, որ այն վնասակար է առողջությանը, ու ոչ միան ծխողի, այլ նաև շրջապատի: Թե դա սազական է կնոջը, թե ոչ, դա տղամարդուն է միայն վայել, թե ոչ, ինձ համար մեկ է, ես միայն կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ գիտակցաբար չպետք է վնասի իր առողջությունը:

Ու ես ապշում եմ այն երիտասարդ աղջիկների վրա, ովքեր համարում են, որ իրենց ընկերոջը կամ ապագա ամուսնուն սազական է ծխելը: Շատ են նրանց մեջ այնպիսինները, ովքեր ասում են`”չէ չի ծխում, բայց ես նենց կուզեի ծխի, ինձ շատ են դուր գալիս ծխող տղամարդիկ”: Ինչ է նշանակում դուր է գալիս, որ էտ հոտավետ անդուր թութունը դնում են իրանց բերանը, ծուխը փչուն են վրեդ, հետո գնում ես տուն, վրիցդ ծխի հոտ է գալիս, էտ քիչ է, նա վնասում է  իր առողջությունը և քոնը նույնպես, դա՞ է դուր գլաիս: Ոնց կարելի է մեկին սիրել, բայց միևնույն ժամանակ ուզել, որ նա ծխի, գիտակցելով որ դա ոչ թե սեքսուալ է, ռոմանտիկ է, ՏՂԱՎԱՐԻ է, այլ այն, որ դա վնաս է մարդու առողջությանը: Ու ես սխալ եմ համարում այն, որ ասում են մեկ է լինող բանը կլինի: ՈՉ, ռսները ասում են` береженого бог бережет: Եթե կան բաներ, ինչից հնարավոր է խուսափել առողջ լինելու համար, ապա ՊԵՏՔ է դա անել: Իմ ամուսինն էլ է ծխում, ու ես ամեն հնարավոր բան անում եմ, որ նա թողնի դա, քանի որ ես գիտակցում եմ, թե դա ինչ վնասակար է առողջությանը: Ոնց կարելի է մարդուն սիրել ու ասել, ինչ լավ է` ծխում ես, ինձ դա նենց է դուր գալիս… Իսկական սիրող աղջիկը կասի, գիտես թող էլի, մի բան կանի, կտանի թոքեր ստուգել կտա, կխնդրի, որ ջանք գործադրի` այդ վատ սովորությունը թողնելու համար: Եթե սիրում ես մեկին, ապա չես կարող նրա վատի վրա աչքերդ փակել միայն նրա համար, որ դու ապուշ նախասիրություն ունես` քեզ դուր են գալիս ծխող տղաները: Ու նենց հետարքրիր է, դրա ի՞նչն է դուրեկան…


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.