Within a time….By LuSiN…

Պառկած եմ այս սենյակում, նայում եմ երկնքի մոլեկուլների հրաշքին, որոնք կապույտ երկինք են սետղծել իմ ննջասենյակի պատուհանից դուրս:

Դրսում ձմեռ է. արևային վառ եղանակ. ոչինչ չի կատարվում. միայն ես եմ պառկած, անշարժ նայում եմ ձմեռային քամուց ճոճվող պատուհանի ցանցի թելին. թեթև տատանում. ձմեռային քամու շունչ. կարծես այս վայրկյանին կա միայն այդ տատանումն ու ուրիշ ոչինչ:

Շարունակում եմ սահել առավոտյան խառնաշփոթի մեջ գտնվող սենյակիս պատերով. լռություն` խորը, բայց ոչ ճնշող. իմ լռություն. լռության մեջ միայն մեկ ձայն է լսվում` ժամացույցի համաչափ ու չշտապող, համընթաց քայլերը, քայլեր, որ հիշեցնում են մատներիտ արանքով հոսող ու բաց թողնված ժամանակի մասին, ժամանակ` կարճ ու երկար, երկա՜ր տարիներ, որոնք այնքան կարճ են: Երբ շաբաթվա մեջ ապրում ես միայն երեք օր` երկուշաբթի, ուրբաթ և շաբաթ-կիրակի, զգում ես, որ, իրոք, ժամանակը հոսում է մատներիտ արանքով: Ժամացույց, սարք, որը մարդիկ հնարել են, որ չմոռանան ժամանկի գոյության մասին: Այս պահին ինձ համար ժամանակը կանգնած է, այլ տեղ այն ընթանում է խելահեղ արագությամբ. ժամանակ` այս պահին ծնվում են ու մահանում, ժամանակ` այս պահին գտնում են ու կորցնում… կորցնում նաև քեզ ժամանակ:

Հետո աչքերս սահում են… իրեր… իրեր… շողքեր… ևս մեկ իր` հայելի, որն արտացոլում է ամեն ինչ, ինչը հայտնվում է իմ և հայելու տեսադաշտում, այն արատացոլում է ամեն ինչ բացի ամենակարևորներից` ժամանկից, զգացմունքներից: Միայն պատկերներ, իսկ ժամանակը հոսում է շարժվելով հայելու միջով անտեսելեվ հայելու նյութականությունը, հայելի, որը գնահատում է ոչ իրականը, ոչ արժեքավորը, այլ դատարկ ու անխոս պատկերները:

Աչքերս հոգնում են հայելու պատկերեներից և շարունակում… նորից իրեր, սակայն էլ ոչ մի ազդեցիկ իր: Նորից վերադառնում եմ միակ դուրս նայող պատուհանին: Երկու ճնճղուկ` անհոգ ապրող իրենց կյանքով, թռնում են այս կողմ, այն կողմ և սովորեցնում մեզ ուղակի ապրել… առանց հայելիների և առանց ժամանակի… ուղակի պահով, որտեղ հիմա կանք…

Նոր բացվող օր… տեսնե՞ս ձյուն կգա…


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.