www.hasmik-77.blogspot.com

Այսօր մենք ապրում ենք ինտերնետում և ինտերնետով: Դե բնական է, որ մենք ինտերնետում օրվա ընթացքում ծանոթանում ենք հազարավոր մարդկանց հետ: Նրանք տարբեր են, նրանց մենք չենք ճանաչում ինտերնետից դուրս, բայց շփվում ենք նրանց հետ, խոսում, կիսվում կարծիքներով, երբեմն վիճում, մի քանի օրից արդեն հին ծանոթի պես բարևում ու հարցնում, թե ինչպես են: Ու հետաքրքիր է, որ աշխարհի որևէ անկյունում իր համակարգչի դիմաց նստած քո օնլայն ծանոթի մասին դու հենց սկզբից կազմում ես կարծիք, ուրվագծում ես նրան ու շփվում նրա հետ, որպես քո ուրվագծած հերոսի հետ: Միգուցե իրականում նա այդպիսին չլինի:

www.hasmik-77.blogspot.com` այս կայքնը ինձ մեջ տպավորվեց նրանից հետո, երբ ես մի ամբողջ օր փորձում էի բացել այն, ու չգիտես` ինչու, ինձ մոտ չէր ստացվում:
Ու քանի որ ես սիրում եմ սկսածս գործը հասցնել ավարտին, հաջորդ օրը հիշեցի, փորձեցի ու ստացվեց: Նախ Հասմիկը ուսուցչուհի, միանգամից մամայիս կարոտեցի, ու մտածեցի, եթե մամայիս` ուսուցչուհի եղած ժամանակ լիներ ինտերնետ, իրա բլոգը ոնցն էր լինելու: Հետո ես նկատեցի Հասմիկի չամիչիկ աղջկան ու հետո իրա տաիքին ոչ համապատասխան լուրջ տղային: Այ այստեղ ավելի մանրամասն, ես հիացած էի, որ այսօր կան դպորցականներ, ովքեր խելացի են, գիրք են կարդում ու փորձում են դաս սովորել: Համել Հասմիկի տղայի նման էս ել եմ քիմիա շատ սիրում, բայց լաբորատորիա չեմ ունեցել ու քուրիկներիս սոդայով չեմ կերակրել: Ու Բրավո կարելի ասել Հասմիկին, նա ի տարբերություն իրանց երեխաներից ամբողջ օրը բողոքող մամաների, ովքեր այսպես ասած զզվել են, ոչ մի բան չեն հասնում, ուսուցչուհի լինելուց հետո, երբ գալիս է տուն (ասեմ` ուսուցչուհի լինելը շատ բարդ աշխատանք է), նա համ օլայն բլօգեռ, համ հասցնում իրա բալիկներ համար բլոգներում նշումներ անել կամ օգնել, որ նրանք անեն, նրանց հետ դասեր անում, դե մնացած կնոջական հոգսերն էլ կա ու կա:
Այս այսպիսի ժամանակակից մամաներից պետք է վերցնել օրինակ, իսկ ես Ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ Հասմիկի բլոգից այս նյութը`http://hasmik-77.blogspot.com/2010/09/blog-post_14.html: Հաստատ պետք կգա:
P.S. Ես ու Հասմիկը ունենք 2 նմանություն` մեր երկուսի ամուսինները մեզնից մեծ են նույն չափ ու նրանք երկուսն էլ բժիշկ են:


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.