www.medicine-am.blogspot.com

Այսօր քիչ են այն բլոգերները, ովքեր չեն գրում իրենց մասին, չեն կիսվում իրենց կարծիքներով, ու եթե բլոգերը բացում է մասնագիտական բլոգ ու այն էլ բժշկական ուղղվածությամբ, դա շատ ողջունելի է: Ու սա նշանակում է, որ Անահիտը` http://medicine-am.blogspot.com, ճիշտ է ընտրել իր մասնագիտությունը, չնայած մի օր խոստովանեց, որ սկզբում այնքան էլ չի ուզեցել ընտրել այն: Բժշկի առաքելությունը մարդկանց օգնելն է ու քանի որ մենք ապրում ենք ինֆորմացիոն դարում, ապա բժշկական ճիշտ ինֆորմացիա մատուցելը նույնպես կարևոր է, հատկապես մեր հայերի համար, քանի որ մեր տատիկնեը սիրում են խմել այն դեղերը, որ խմում են  հարևան տատիկները, պապիկները պնդում են, որ իրանք չեն սիրում դեղ խմել, մամաները ու պապանեը մոռանում են հետևել իրանց, երիտասարդներիի մասին լռում եմ: Ահա և ձեզ շատ հրաշալի մասնագիտական բլոգ, որտեղ Դուք ոչ միայն կարող եք կարդալ այն նյութերը, որ գրում է Անահիտ Հարությունյանը, այլ նաև ուղղել իրեն Ձեր հարցերը` http://medicine-am.blogspot.com/2011/02/blog-post_19.html: Մի վախեցեք Անահիտի բլոգի Ձեր` օրգանիզմի բոլոր օրգանների նկարներից, այցելեք, դիտեք վիդեոներ, կարդացեք նյութեր, աֆորիզմներ,հումորներ և ինչպես կասեր հենց ինքը` Անահիտը` առողջության մասին իմանալը շատ կարևոր է: Կարևոր է իմանալ քո բոլոր օրգանների մասին, իմանալ այն դեղերի մասին որոնք դու օգտագործում ես, իմանալ դու քանի տարեկանում քանի բառ ես արտահայտել, իմանալ երբ ես արել քո առաջին քայլերը, իմանալ ինչպես են զարկերակային ճնշումը չափում, իմանալ քո ներքին բոլոր հիվանդությունների մասին, իմանալ ինչպես վարվել տենդի տարբեր աստիճանների ժամանակ, իմանալ շատ թեմաներ քո ու քո առողջության մասին:

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

2 Responses to “www.medicine-am.blogspot.com”

  1. Ann says:

    Շնորհակալություն:Ճ

Leave a Reply

You must be logged in to post a comment.