Խորամանկ քայլեր

Նիհարելու ժամանակ կարևոր է մի քանի հոգեբանական խնդիրներ հաղթահարել: Ու եթե Դուք կանգնել եք նիհարելու ճանապարհին, ապա դա արդեն իսկ մեծ քայլ է, ես Ձեզ շնորհավորում եմ:
Հիմա ներկայացնեմ մի քանի խորամանկություններ, որոնք Ձեզ կօգնեն այդ ճանապարհին:

1.Նախ անպայման տանը ունեցեք էլեկտրոնային կշեռք, քանի որ դրական արդյունքները Ձեզ ոգևորելու են, իսկ բացասականները կարգելեն ուտել, այն ինչ պատրաստվում էիք
2.Երեկոյան եթե զգում եք, որ էլ չեք կարողանում դիմանալ սովին կամ մեկ բաժակ 1 տոկոսանոց կեֆիր խմեք, կամ մի հատ խնձոր կերեք, կամ էլ ավելի լավ է մեկ բաժակ ջուր խմեք
3.Երեկոյան զբաղմունք գտեք, որպեսզի չմտածեք նիհարելու մասին
4.Հանեք ու երբեմն հագեք Ձեր այն հագուստը, որը ժամանակին հագել եք, երբ ավելի գեր եք եղել, այն Ձեզ ամեն անգամ կհուշի, ինչ լավ է նիհարելը
5.Ինչպես նաև հանեք ու կախեք երևացող տեղ այն հագուստը, որ երազում եք հագնել, բայց այն Ձեր վրա փոքր է
6.Շրջապատում, եթե Ձեզ հյուրասիրում են այն, ինչ խանգարում է Ձեր դիետային, ասեք, որ Դուք դիետա եք պահում ու ստիպված չեք ուտի
7.Սովորություն դարձրեք կարդալ ուտելիքի կալորիականությունը, եթե այն բարձր է, ապա ինքնաբերաբար կհրաժարվեք
8.Հայելու առջև կանգնեք ու ինքներդ Ձեզ գովացեք, թե ինչքան եք նիհարել ու ինչ սիրուն է, հաճելի ու թեթև այդպես
9.”Ստիպեք” Ձեր մոտիկներին, որ Ձեզ կոմպլիմենտ անեն, թե ինչ լավ նիհարել եք Դուք
10.Ու ամենակարևորը սիրեք ու գնահատեք Ձեզ ու Ձեր գեղեցիկ մարմինը


Both comments and pings are currently closed.

Comments are closed.