Ես խղճում եմ ռուս տղամարդկանց, նրանք ինձ հիշեցնում են հայ կանանց

Չգիտեմ, կինն է տղամարդուն փոխում, թե տղամարդը կնոջը, սակայն, այն որ տարիների ընթացքում իրար կողք կողքի ապրելիս, մեկը մյուսին փոխում են, դա փաստ է: Այս ամենի մեջ կա նաև ազգային մի թաքնված հիմք, որի արմատները շատ խորն են: Այսօրվա զուգահեռներս հայ կնոջ ու ռուս տղամարդու մեջ են, ի վերջո նրանց նմանությունները շատ են:

Մեկ-մեկ ես խղճում են подкаблучник ռուս տղամարդկանց, ովքեր իրանց կյանքի որոշակի փուլում դարդերը տալիս են խմիչքին: Ինչո՞ւ են նրանց մեջ ալկոհոլիկները շատ: Ամեն ինչ սկսվում է մանկությունից, երբ ՄԱՄԱՆ իրա տղա երեխային մեծացնում է “իր փեշից մի սմ անգամ չհեռանալու” կաննոներով, նրանից կերտում լավ ԼՅՈԽ երեխա, անգամ եթե նա 25 տարեկան է, երթուղայինում հազար անգամ կասի` գնա նստի, տես տեղ կա, տուր նոթբուքիդ պայուսակը պահեմ, սա ամենաքիչն է, որ կարող է անել նա: Այսինքն, եթե համեմատենք, նրանք իրանց տղաներին հայերի պես տղամարդավարի չեն մեծացնում: Սա բերում է նրան, որ արդեն իսկ ամուսնական տարիքում գտնվող ռուս տղամարդիկ սովոր են ու պատրատս են մայրիկի փեշից անցում կատարել դեպի կնոջ կրունկի տակ: Սա նրանց մոտ առաջ է բերում կնոջը հակաճառելու վախ, երեխաների հոգսը իր վրա վերցնելու պատրաստակամություն, տանը նրանք չունեն խոսքի իրավունք, հասարակության մեջ ավելորդ ասվածի համ արածի համար նրանք բոլորի առաջ կստանան պատասխան, ու մի տեղ առանց կնոջ գնալու համար նախօրոք պետք է հարցնեն կնոջ թույլտվությունը, ինչը հաճախ վերջանում է ՈՉ բառով:
Ինչով է այս ամենը նման հայ կնոջը: Փոքրուց մեզ դաստիարակում են նրան, որ տան գլխավորը տղամարդն է, գլխիդ տա էլ, պետք է սուս մնաս, շնչելու համար անգամ պետք է թույլտվություն հարցնես, ամբողջ կյանք կախված լինես նրանից, ու եթե անգամ նրա խնդրանքը սկսկվի ԱԽՉԻով ապա, պետք է լուռ պատասխան տաս, որի առաջին բառը կլինի` այո, սիրելիս:
Կա մի տարբերություն, հայ կանայք իրենց դարդերը խմիչքին չեն տալիս, չգիտեմ էլ թե ինչն են տալիս, բայց այն, որ ես խղճում եմ նման պայմաններում ապրող հայ կանանց ու ռուս տղամարդկանց, դա արդեն իսկ խոսում է նրա մասին, որ այս երկու հասարակություններում կան դեռ այդպիսի ընտանքիներ, Հայաստանում` ԱԽՉԻական, Ռուսաստանում` ԱՐԱյական:


Both comments and pings are currently closed.

Comments are closed.