Yiruma կորեացի տաղանդավոր երաժիշտ

Երեկ ինտերնետում մի քանի երգ ականջովս ընկավ, ավելի ճիշտ, շատ մեղեդային երաժշտություն: Ես գնացի դրանց հետքերով և գտա Yiruma-ին (կոր. 이루마, 李閏珉 Ի ռումա, տրանսկրիպցիայի ավանդական ձևով` Լի Ռու Մա): Նա հարավկորեացի դաշնակահար կոմպոզիտոր է, ծնվել է 1978 թվականին Սեուլում: Նվագել սկսել է 5 տարեկանից, իսկ ահա 11 տարեկանում տեղափոխվել է Անգլիա, որտեղ սովորել է տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական դպրոցում:

2002 թվականին Yiruma-ի անունը մտնում է պատմության մեջ, նա դառնում է առաջին կորեացի երաժիշտը, ով ելույթ է ունենում Կաննում կայանալիք հռչակավոր MIDEM երաժշտական փատատոնին:Այս ամենից հետո նրա ձայնասկավառակները սկսվում են վաճառվել աշխարհի բոլոր երկրներում ու նա ձեռք է բերում մեծ ճանաչում: Yiruma-ն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում իր Գիշերային սոնատ ստեղծագործությամբ, նույնիսկ այս երգից հետո նա դառնում է կորեական մի քանի մեծ կազմակերպությունների դեմքը:

Եկեք ունկնդրենք Yiruma-ի մի քանի հայտնի ստեղծագործություններ ևս`

Yiruma – Kiss The Rain

Ի դեպ, այս ստեղծագործությունը բոլորին ծանոթ է նաև Ռաֆաելլո կոնֆետների գովազդից:

Հաջորդ ստեղծագործությունը կոչվում է Maybe`

Եվ վերջում առաջարկում եմ լսել նրա ամենահայտնի ստեղծագործությունը, որին ծանոթեն համարյա թե բոլորը: Այն կոչվում է River Flows In You: Հաճախ Լիալուսին (Twilight) ֆիլմի ֆանատները այն շփոթում են ֆիլմում հնչած Carter Burwell-ի (http://thebodyinc.com/projects/Twilight.html#Audio) Bella’s Lullaby երգի հետ:

Yiruma – River Flows in You


You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.