իմ ընկերներն այսօր ընտանիքիս ընկերներն են

Առհասարակ լավ ընկեր ունենալը մեծ ձեռք բերում է: Ու դու դա զգում ես ոչ թե մեկ գործով, այլ տարիների ընթացքում: Հիմա իմ ընկերները այն մարդիկ են, ում ես գիտեմ երկար տարիներ, ովքեր իմ կողքին են դպրոցից, ինստիտուտից, ու այնքան ջուր է հոսել, որ եթե մենք այսօր միասին ենք, նշանակում է ամեն ինչ իր տեղում է:

Ես արդեն 4 տարի է ապրում Հայաստանից դուրս, ու իմ ընկերների մեծամասնություննը այսօր իմ ընտանիքի ընկերներն են: Ես դա շատ եմ գնահատում, երբ մայրիկիս ծննդյան օրը նրանք գնում են, երբ Նոր տարուն նրանք գնում են շնորհավորելու, երբ կապված են մերոնց հետ, պետք եղած ժամանակ օգնում են: Դա շատ մեծ կարևորություն ունի ինձ համար:

Երբ տատիկս դեռ ողջ էր, Դիլիջանում էր, ես Երևանում էի, Սալվինեն միշտ զանգում էր, հարցնում ոնցա, արդյոք ինչ որ մի բան պետք չի:  Տատիկս ու ես դրանից շատ ինք շոյվում:

Երբ նոր էի ամուսնացել, մայրիկս պետք է գար մոտս, քույրիկներս աշխատում էին, իսկ զարմուհուս պետք էր մանկապարտեզից բերել տուն, պահել մինչև բոլորը գան: Իմ ընկերուհի Աստղը այդ պարտականությունները վերցրեց իր  վրա ու մի շաբաթից ավել ինքը ամեն օր խնամում էր երեխուն:

Այս տարի մայրիկիս ծննդյան նկարներում ես չկայի, բայց կային Մարիշն ու Աստղը, ի դեպ նրանք անակնկալ էին մատուցել, գնացել ուրախ երգել մամայիս համար, ծաղիկներով, նվերներով մի լավ շուխուր արել: Ու ես այստեղ երջանիկ էի:

Մարիշն ու Աստղը մամայիս ծննդյան օրը

Նոր տարվա օրերն անցան ու ես շատ մեծ անակնկալի եկա, երբ ֆեյսբուքում հայտնվեց մի հատ ֆոտոալբոմ` Սյուրիպրիզ, ու իմ ընկերուհիներ Լուսինեն, Հասմիկը ու Մարին մեր տանը, մերոնց հետ Նոր տարին էին շնորհավորում, ես անգամ չգիտեի, որ նրանք գնալու են, ահավոր հուզիչ էր, նստել լացում էի, որ ես նման մարդիկ ունեմ իմ կյանքում:

Մարին, Հասմիկը Լուսինեն Նոր տարուն մեր տանը

Այսօր իմ ընկերուհիները դարձել են քույրիկներիս ընկերուհիները` Կառան Աննայինը, Աստղը Լիլիթինը, Մարիշը առհասարակ մոտ է մերոնց հիմա ապրում, գնում գալիս է:

Կառան քույրիկներիս Աննայի ու Զառայի հետ

Մի քանի օր առաջ մամաս ասեց Արաքս ջան երեկոյան Դավիթն էր զանգել Զառայի, Լիլիթի հետ խոսացին,ծիծաղեցին,  ուրախացան: Ու ես ուրախ եմ, որ կա Դավիթ, որ եթե պետք է մամաս կարող է զանգել ու իմ ընկերոջը մի բան խնդրել, կա Դավիթ, ում Զառան կամ Լիլիթը կարող են զանգել ու այնպես,  ոնց ես,  շփվել ընկերական:

Մի տարի առաջ Երևանում ֆլեշմոբ էր, որտեղ ներկա էին նաև  մամաս, քույրիկս, իմ վիրտուալ ընկերուհի Հասմիկը այդ մեծ ամբոխի մեջ ճանաչում է միայն նկարով տեսած մամայիս, մոտենում է, ներկայանում է, ծանոթանում է, քիչ չի, մի հատ էլ նկարվում է ու բլոգում գրում դրա մասին:

Հասը, Զուզը ու չամիչիկը մամայիս ու Մարիշոկի հետ

Այս պահերը ինձ համար համ երջանիկ են, համ շատ կարևոր, համ ես հպարտ եմ, որ սենց ընկերներ ունեմ:

Իհարկե, իմ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր չեն զանգում, չեն գնում, բայց դա չի նշանակում, որ նրանք ինձ համար հարազատ չեն, պարզապես դա էլ նրանց բնավորությունն է:

Ուզում եմ ասել, որ այն ընկերությունը, որ ժամանակի առումով ամրապնդվել է, ու ճյուղեր է տվել դեպի իմ ընտանիք, դեպի իմ համար ամենահարազատ մարդիկ, ինձ համար թանկ է: Ես հպարտ եմ, որ ունեմ նման ընկերներ:

 

0

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

You must be logged in to post a comment.