Շուտով, Ապրիլի 8, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Զատիկը, իմ ամենասիրելի տոնը: Այս օրվանը ես մի տեսակ ուրիշ կերպ եմ սպասում, այն հրաշալի ու աննկարագրելի է ինձ համար: Իհարկե, անպայման պետք է հետևել Զատիկի եկեղեցական բոլոր կանոներին, հատկապես, որ այդ օրը ավարտվում է Մեծ Պահքը:
Բայց ես այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսվել այն գեղեցիկ նկարներով, որոնք կօգնեն Ձեզ զարդարել Զատկի սեղանի ձվերը, ներկել դրանք ու նկարել, անպյաման միացրեք Ձեր վառ երևակայությունը ու ստեղծագործեք, ի դեպ ամբողջ ընտանիքով, այդ ավելի հրաշալի կդարձնի տոնի նախապատրաստական աշխատաննքերը:
Նկարներում ներկայացված ձվերը ներկված են սոխով, հատուկ ներկերով, նկարված են մանիկյուրով կամ սովորական ֆլոմաստերներով, կարող եք թղթեր կպցնելով կենդանիներ սարքել, անպայման ներկեք նաև լուրի ձու, շատ գեղեցիկ է ստացվում, կապեք բանտիկներ, կպցրեք քարեր, դեղին ձվերին նկարեք տարբեր սմայլիկներ, ներկելիս կապեք թելեր կամ կանաչու տերևներ, գրեք մաղթանքներ:


March 27th, 2012
Արաքս Արմեն 
















Posted in
Tags: 
Վախ ինչ սիրուն էի՜ն, էն դեղին սմայլիկներովն անպայման անելու եմ
))
ինձ էլ դա դուր եկաաաավ, ու նման լայքերով բան կարելի է հավես բաներ անել